«ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ԲԱԿՈՒՄ» ՇԱՐՔԻՑ

Ոչ թե փոխաբերական, այլ` իսկական ոսկե աշուն էր Ույծի` Հովիկ Քոչարյանի անվան մանկապարտեզի փոքրիկ դահլիճում: Աշնան թե՛ գույները, թե՛ բերք ու բարիքը, թե՛ տրամադրությունը իշխող էր դահլիճում: 2,5-5 տարեկան սաները իսկական խանդավառություն պարգեւեցին ծնողներին, հյուրերին` երգելով, արտասանելով ոսկե աշնանը նվիրված երգեր ու 1-87բանաստեղծություններ: Մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Մուրադյանն ասաց, որ թեեւ ավելի քան 2,5 տարի կոլեկտիվն աշխատավարձ չի ստանում, բայց ջանք չեն խնայում մանկապարտեզի առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար: «Ոսկե աշունը» դրա վառ արտահայտություններից մեկն էր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *