«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՄԵԴԱԼ՝ «ՆԱԽԿԻՆ ԴԱՍԱԼԻՔԻ՞Ն»…

Հունվարի 14-ին Սիսիանում տեղի է ունեցել 4-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի ամփոփիչ նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով 2014 թ-ին կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հետագա անելիքներին, ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ մարտական կարողությունների զարգացման միջոցով էլ ավելի կամրապնդվի առաջին գիծը: Նախարարը դա պայմանավորել է նաեւ հակառակորդի՝ խաղաղ բանակցային լեզուն չհասկանալու, սադրիչ գործողություններ հրահրելու, ինչպես նաեւ՝ մեր պաշտպանական խնդիրներն իրականացնելու հանգամանքներով:

Հանդիպման ընթացքում ամենամյա՝ լավագույն գունդ, գումարտակ, վաշտ, մարտկոց ու հրետանի ճանաչված ռազմական միավորումներն ու դրանց ղեկավարները պարգեւատրվել են դիպլոմներով, պատվոգրերով, նվերներով, մեդալներով:

«Գարեգին Նժդեհ» մեդալի է արժանացել նաեւ «նախկին դասալիք», ներկայիս ամբաստանյալ, «թշնամին որ եկավ, առաջինը ես եմ փախնելու, իմ հնարավորություններն ավելի շատ են» հանրահայտ մտքի հեղինակ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, մարդ, ով դեռեւս արցախյան պատերազմական տարիներին խուսափել էր եռամսյա հավաքներից եւ փախել զորահավաքակայանից, ինչի մասին բազմիցս գրել են ամենատարբեր լրատվամիջոցներ:

Ուստի՝ թե հայրենիքին մատուցած ո՞ր ծառայության համար է «նախկին դասալիք», ներկայիս ամբաստանյալ Սիսիանի բարգավաճած քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն արժանանում ոչ՝ ավել, ոչ՝ պակաս՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի, նման մարդու թեկնածությունը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնողները միայն կիմանան:

Իսկ եթե դա զուտ «պրատակոլային» էր՝ համայնքի ղեկավարներին պարգեւատրելու շրջանակներում, ապա համարժե՞ք էր Զանգեզուրը, Սիսիանը, Սյունիքը ազատագրած եւ անկախ Լեռնահայաստան հռչակած Սյունյաց մեծ Սպարապետ Գարեգին Նժդեհի անունը կրող մեդալով «նախկին դասալիքին» պարգեւատրելը…

Հ.Գ. Մասնավորաբար՝ Աղասի Հակոբջանյանի պաշտոնավարման շրջանում Սիսիանում տարածվել է քաղաքը բնորոշող եւ Սիսիանի քանդուքարափ տեսքն ու վիճակը նկարագրող մի անեկդոտ-սրախոսություն. Սիսիանի քաղաքապետարանից զանգահարում են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ զեկուցում՝ քաղաքի բոլոր փողոցների «խրամատները» փորված են, հանգիստ կարող եք պատերազմ հայտարարել…

Գուցե՝ «հայրենիքին մատուցած ա՞յս ծառայության» համար էր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

22.01.2015

17 մեկնաբանություն «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՄԵԴԱԼ՝ «ՆԱԽԿԻՆ ԴԱՍԱԼԻՔԻ՞Ն»… հոդվածին

  1. Հալալ ա քեզ Նժդեհ՜….
    ինչքան հայ ժողովրդի արյունը ծծող ինչքան համբալ կա հավաքել ես դրոշիդ տակ…

  2. Բայց այդ մեդալից լիքը «դասալիքներ» ունեն, ինչի՞ եք զարմանում

  3. Նժդեհի անվան հերթական արժեզրկումը…

  4. Թուրն էլ է իրենց ձեռոին, մեդալներն էլ: Մեդալը դոշին կախելով Նժդեհի գաղափարակիր չեն դառնում:

  5. Miqo says:

    getiny mtni dranic lava,hetaqrqir e inch e mtacel vor medaly stacel e, aveli patvaber kliner ir hamar hrajarvel et medalic, patkeracnum eq inchqn e arjezrkvel et medaly, inqy karox er nvirel mek urishi ov arjani er dran u aranc amachelu stacel e, de txaner gnaceq sahman paheq vor mi dzryaker medal stana, hazar amot.

  6. ախր ինձ էլ են էդ մեդալով պարգևատրել…

  7. Սրանք վերջը Նժդեհին գերեզմանից հանելու են :

  8. Kamo says:

    karevor@ lav kensagrutyun uni, kargin mahaxosakan en kardalu……..

  9. Տե՛սեք, ո՛վ երկրիս ջահել պարմանիք,
    Ի՞նչ ծնողք էրգիր, ու ի՞նչ Հայրենիք,
    (Ովքե՞ր կռվեցին, ովքե՞ր զոհվեցին),
    Ովքե՞ր փեշտակից, կին ու մայրերի’
    Դուրս չեկան ընդդեմ ելուզակների:
    Դուրս չեկան’ որպես տրուսիկաբնակ,
    Երբ գոյամարտ էր’ հանուր, բովանդակ,
    Դուրս չեկան, ու տ՛ես, այսօր են ելել,
    Քաջ, կտրիչ , անահ, ու հերոս դառել:
    Շքանշան, մեդալ, ուսերից ծնկներ’
    Շարել են, դարձել տոնածառն էն’ մեր,
    Ու ամեն մեկը մի – մի պաշտոնի’
    Նստած լափում են երկիրս անտունի:
    Հա՜, տեսե՛ք տղերք, կյանքը’ հենց սա՛ է,
    Մարդս որքան պիղծ, այնքան արքա է,
    Մենք դասալիքի՛ն անչափ ենք հարգում,
    Նա մեր մտքում է, մեր հոգում, սրտում,
    Որքան ազգադավ, այնքան մեծարժեք,
    Դու՛ք տեսեք տղերք, որ չփոշմանեք:
    (ՀՀ ՊՆ)

  10. Գնանք մեռնենք էլ բան չի մնում անելու…

  11. Ինչպես միշտ՝ վայելում են անարժանները…

  12. Ամոթները լրիվ կորցրել են` էլ ոչ մի սրբություն չի մնացել ձեր նմանների մեջ` ինչ տարբերություն` Ալիևին էլ ՀՀ հերոսի կոչման արժանացրեք` միևնույն է` դուք արժանին անարժանից չեք ջոկում! !!

  13. ԱՅՈ, ՄԵԴԱԼՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ՊՆԱԿԱԼԵԶՆԵՐԻՆ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *