«Գետնին թավալվում էի, որ հանգի». ԱԹՍ-ի պայթյունից վիրավոր զինվորները` իրենց տեսածի ու ապրածի մասին (տեսանյութ)

Վիրավոր զինծառայող Արսեն Առաքելյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վաղը նրա դաստակների  և նախաբազկի շրջանում պլաստիկ վիրահատություն է իրականացվելու:

«Ես Մատաղիսում եմ ծառայում, մարտական խնդիր կատարելիս մի քիչ պրոբլեմային հարցեր կային, եկել եմ հասել էդ դեպքի վայր՝ Թալիշ, հասել եմ  հյուսիսայինի ջոկատի տղերքի մոտ, մի կիսակառույց շենք կար, դրա մեջ մտել, ջուր ենք խմել, հենց դուրս եմ եկել շենքից, միանգամից … Վառվել եմ, վազել եմ, գետնին թավալվել եմ, որ հանգի, հետո արդեն մարդիկ մոտեցել օգնել են…»,- պատմում է Անդրանիկը և հույս հայտնում, որ 20 օրից կամ մեկ ամսից ոտքի կանգնած կլինի:

Մանրամասներ է պատմում նաև ՍԹՍ-ի պայթյունից վիրավորված ԵԿՄ Սիսիանի ջոկատի անդամ Գևորգ Ազոյանը: Նա և՛ բեկորային վնասվածքներ է ստացել, և՛ այրվածքներ, ապաքինման դրական դինամիկա է նկատվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *