«ԶԲԱՂՎԱԾ ԵՄ, ՈՒՇ ԶԱՆԳԵՔ»,- ԱՍԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը HayNews.am-ի հետ զրույցում չի պատասխանել լրագրողի՝  արդյո՞ք հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դիպուկահարի գնդակից զոհված Կարեն Գալստյանը կհուղարկավորվի՞ Սիսիանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում հարցին՝  ասելով՝ «Զբաղված եմ, ուշ զանգեք»:

Հավանաբար այդ պահին Սիսիանի բարգավաճ քաղաքապետը «զբաղված էր» ցեխոտ, կեղտոտ, ջրափոսերի մեջ կորած Սիսիանը բարգավաճ դարձնելու շատ կարեւոր գործով:
Բայց քիչ հետո, երբ իմացել է, որ Կարեն Գալստյանի ընտանիքին աջակցելու է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով արդեն հանձնարարել էր հնարավոր ամեն ինչով աջակցել զոհվածի ընտանիքին, մտադրություն հայտնել մասնակցել նաեւ զինվորի հուղարկավորությանը եւ հենց տեղում ձեռք մեկնել նրանց, Սիսիանի «բազմազբաղ» քաղաքապետը  Norlur.am-ին ասել է, որ տեղյակ է զինվորի մահվան մասին: Իսկ այն հարցին, թե հուղարկավորությունը տեղի կունենա՞  Սիսիանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, քաղաքապետը պատասխանել է, որ հստակ չի կարող ասել, բայց որ հուղարկավորությունը կկազմակերպվի հավուր պատշաճի, վստահեցնում եմ:
Իսկ ի՞նչ է՝ «հավուր պատշաճի լինելուց» բացի նահատակ զինվորի հուղարկավորությունը ուրիշ այլ կերպ լինո՞ւմ է, որ … բարգավաճ  քաղաքապետը  «չվստահեցնի»

*Լուսանկարում ՝ Կարեն Գալստյանը

29.01.2014

2 մեկնաբանություն «ԶԲԱՂՎԱԾ ԵՄ, ՈՒՇ ԶԱՆԳԵՔ»,- ԱՍԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ հոդվածին

  1. Սուսաննա Ազոյան says:

    Աստված հոգիդ լուսավորի մեր պաշտպան…իսկ հարազատներին ուժ ու համբերություն իրենց ցավը տանելու համար…

  2. Narine Hakobyan says:

    Narine Hakobyan

    Չխանգարենք մեր անկրկնելի քաղաքապետին: Թող մարդը հանգիստ իր գործն անի` տեսնի էլ ինչ կա քանդելու, ավերելու, գռփելու, վաճառելու կամ` սեփականացնելու…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *