«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔ

2010_18

2010_19Աբրահամյանների ընտանիքում վերջերս երկրորդ շնորհակալական նամակն ստացան ՀՀ  պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարությունից իրենց որդու՝ Մհերի օրինակելի ծառայության, հանձնարարությունները բարեխիղճ ու անթերի կատարելու մասին: Թերեւս պատահական չէ, քանի որ Մհերը մեծացել է «զինվորական» միջավայրում: Ավագ երկու եղբայրները ստացել են զինվորական կրթություն եւ այժմ զինվորական ծառայության մեջ են: Մհերի մայրը՝ Իրա Հովակիմյանը անթաքույց գորովանքով նշում է, որ մեծ որդին՝ Սուրենը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին շրջանավարտներից է: Նրա հետքերով է գնացել նաեւ Կարեն որդին եւ երկուսն էլ այսօր ծառայում են հայոց բանակի շարքերում: Սուրենը Կուբաթլուի զորամասի մարտական գծով հրամանատարի տեղակալն է, ստացել է մայորի կոչում: Կարենն աշխատում է Սիսիանի զորամասում, վաշտի հրամանատար է ՝ կապիտանի կոչումով: Դա էլ քիչ էր, Սուրենի կինը՝ Լուսինեն նույնպես զինվորական ծառայության մեջ է, ե2010_20ւ բոլորն էլ սիրում ու նվիրված են իրենց աշխատանքին, իրենց ծառայությանը: «Երբ ընտանիքս հավաքվում է,- ասում է տիկին Իրան,- բոլորը զինվորական համազգեստով են տուն մտնում: Մոր համար ե՛ւ հպարտություն է, ե՛ւ անհանգստություն: Բայց նաեւ խաղաղ եմ հոգով, որ այսպիսի զավակներ եմ մեծացրել, դաստիարակել»: Մհերն, իհարկե, զինվորական չի դառնալու, նա բժշկականի ուսանող է, բայց նա էլ իր աշխատանքի զինվորը կդառնա՝ օգտակար լինելով հանրությանը:
Երեք զավակ՝ նախ ազգին, հետո՝ ընտանիքին: Ահա Իրա Հովակիմյանի եւ Արմեն Աբրահամյանի ընտանեկան երջանկության բանաձեւը…

«ՈՐՈՏԱՆ»


 

331 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *