«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ՔԱՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

011-450x300

«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրա, բայց պատերի վրա հայտնաբերվածը առաջին դեպքն է»,- ասում է Աշոտ Ավագյանը` պատճառաբանելով, որ խոտածածկը թույլ չի տվել մինչ օրս նկատել դրանք: Ըստ արգելոցի վարիչի. «դա ևս մեկ ապացույց է, որ «Զորաց քարերն» աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերվել շինարարական նպատակներով, անցքերն էլ արվել են դրանց տեղաշարժի համար»:

Ա. Ավագյանի փոխանցմամբ հուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի և մի շարք այլ հատվածներում:

Հ. Գ. «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016 թ. պեղումների ժամանակ գտնվել են ﬔծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ, 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից` չորս ծածկասալեր, դրանց մի մասը դարձյալ անցքերով:

աղբյուրը՝ hushardzan.am

 

851 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *