«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՀԿ-Ն` ՍԻՍԻԱՆՈՒՄ

Առողջապահության ոլորտում, բժշկական միջավայրում, եւ, մասնավորաբար, սիսիանցիների շրջանում, վերջին ժամանակներս մեծ հիացմունքով են խոսում ծնունդով սիսիանցի բժշկի` Արթուր Միքայելյանի մասին, ով լուրջ հաջողությունների ու ձեռքբերումների է հասել իր մասնագիտության մեջ, ով կարողացել է կապույտ կարիճի թույնից ստեղծել դարի հիվանդության` քաղցկեղի հետեւանքները վերացնող` սեփական բուժման եղանակը եւ, մարդկային կյանքեր փրկելով, իրեն երջանիկ զգալ: Սակայն ինչի էլ հասել է, որտեղ էլ եղել է, ինչ պայմաններում էլ ապրել է, հոգու խորքում մնացել է նույն երազող, պայծառ, խանդավառ սիսիանցին, ու երբեք չի օտարացել Սիսիանից, սիսիանյան իր միջավայրից ու երազաթեւ մանկության եւ պատանեկության իր աշխարհից…

Հրաշալի իմանալով հայրենիքի եւ ծննդավայրի մարդկանց սոցիալական դժվարին պայմանները, Ամերիկայում ապրող եւ աշխատող բժիշկ Արթուր Միքայելյանը որոշել է իր աջակցությունն ու օգնությունն առաջարկել նաեւ հայրենակիցներին` բարեգործական եղանակով նրանց տրամադրելով, ինչպես շատերն են ասում, հրաշք պրեպարատը` կապույտ կարիճի թույնից ստացած «էսկոզին» բուժամիջոցը, որը այլընտրանքային օժանդակող միջոց է` նախատեսված քիմիոթերապիա անցնող հիվանդների բուժման ժամանակ ի հայտ եկող հիմնական կողմնակի ազդեցությունների վերացմանը:

Եվ ահա մի քանի ամիս տեւած նախապատրաստական աշխատանքից հետո աշխարհի լավագույն եւ համբավավոր կլինիկաներում կիրառվող եւ մեծ ճանաչում ձեռք բերած բուժամիջոցից` «էսկոզինից» կարող են օգտվել նաեւ բժիշկ Արթուր Միքայելյանի հայրենակիցները:

Սիսիան քաղաքի Խանջյան 3/14 հասցեում իր գործունեությունն է սկսել նորաբաց` «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության տնօրեն Տիգրան Միքայելյանը նշում է, որ հասարակական կազմակերպությունը գրանցելու, գործունեության թույլտվություն ստ42181860_313299042737072_2965300083207176192_nանալու եւ  ծավալելու համար անցել են երկար ու պատասխանատու ճանապարհ, քանի որ քաջ գիտակցում են, որ գործ ունեն մարդու առողջության հետ, ինչը ենթադրում է լուրջ մասնագիտական մոտեցում: Տիգրան Միքայելյանը նշում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան գրությամբ չի առարկել «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպության կողմից «Էսկոզին» արտադրանքով բարեգործական ծրագրի իրականացումը Սյունիքի մարզում, քանի որ «Էսկոզին» արտադրանքի փորձաքննության արդյուքնում պարզվել է, որ այն իրենից ներկայացնում է այլընտրանքային օժանդակող միջոց` նախատեսված քիմիոթերապիա անցնող հիվանդների բուժման ժամանակ ի հայտ եկող հիմնական կողմնակի ազդեցությունները մեղմելուն:

«Միքայելյան բարեգործական» ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանը նշում է, որ արդեն սկսել են համապատասխան հիվանդների հաշվառումը: Ըստ տնօրենի` հիվանդները պետք է գրասենյակ ներկայանան անձնագրով եւ հիվանդության պատմության փաստաթղթերով: «Որպեսզի ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը, համագործակցում ենք Սիսիանի ԲԿ օնկոլոգ Նելլի Հարությունյանի հետ, ով մեզ տրամադրում է ոչ միայն Սիսիանի տարծաշրջանի, այլեւ` Սյունիքի մարզի օնկո հիվանդության վերաբերյալ տեղեկատվություն` «էսկոզին» բուժամիջոցն անվճար տրամադրելու եւ բուժման ընթացքին հետեւելու համար»,- ասում է Տիգրան Միքայելյանը, ապա հավելում, որ բարեգործական հասարակական կազմակերպությունն առայժմ իր գործունեությունը կծավալի Սիսիանի տածաշրջանում եւ Սյունիքի մարզում, սակայն հետագայում այն անպայմանորեն կընդգրկի ողջ հանրապետության տարածքը, ներառյալ` Արցախը:

«Միքայելյան բարեգործական» ՀԿ գրասենյակում աշխատում է համապատասխան կրթությամբ կոորդինատորը, ով ապահովում է նաեւ ընկերության եւ այցելուների փոխադարձ կապն ու խորհրդատվությունը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 094-75-42-43 եւ 095-54-33-11 հեռախոսահամարներով (տնօրեն` Տիգրան Միքայելյան, համակարգող` Սոնա Բաղդասարյան), կամ` այցելել Սիսիանի` Խանջյան 3/14 հասցեում գտնվող «Միքայելյան բարեգործական» ՀԿ գրասենյակ:

Հ.Գ. Ընթացքում կանդրադառնանք այն մարդկանց պատմություններին, ովքեր արդեն օգտագործել են «էսկոզին» բուժամիջոցը եւ ստացել գոհացնող արդյունքներ:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *