«ՋՐՀԵՂԵՂԻ» ՎՏԱՆԳ ՍԻՍԻԱՆՈՒՄ. ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է ԱՊՐԵԼ

Ֆիզկուլտուրնիկի փողոցի շենքերը փլուզման եզրին են, 2 շենք 4-րդ կարգի վթարային են:
Սիսիանցիները Ֆիզկուլտուրնիկների փողոցը մատով են ցույց տալիս, պարծենալու համար չէ, ամենացավոտ փողոցն է: 70-ականների սկզբին կառուցված չորսհարկանիները փլուզման եզրին են. ճաքերն ավելանում են, երեսպատման քարերը թափվում: Մարդիկ խուսափում են նորոգել բնակարանները: Շենքի վերին հարկերը ցնցվում են, ստորին հարկերը` խրվում հողի մեջ: 6-րդ շենքն ամբողջությամբ ջրի վրա է: 4-րդ կարգի վթարայինի մասին բոլորը գիտեն` սիսիանցիներն էլ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ, քաղաքապետարանն էլ, եկել տեսել ու գնահատել են` արգելվում է այստեղ ապրել: Ստուգումներն ավելի վատ կանխատեսումներ են դարձել շենքի բնակիչների համար, շենքի շուրջբոլորը ջրափոսեր են, տակը` նույնպես: Բնակիչները նամակներ են գրել բոլոր գերատեսչություններին, բայց արդյունք չկա, միայն խոստացել են աջակցել:
Սիսիանցիներն իրենց բակի համար անեկդոտ են հորինել` մի օր էլ ջրհեղեղի մեջ են հայտնվելու ու շենքը Նոյյան տապանի պես իրենց տանելու է ու թողնելու Սյունյաց լեռներում:



Հեղինակ` Դավիթ Դավթյան
ArmNews
21.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *