ԱՄՈՒԼՍԱՐ…Այս օրերին Հայաստանում միայն ծույլն այս թեմայով չի խոսում…

ԱՄՈՒԼՍԱՐ… Այս օրերին Հայաստանում միայն ծույլն այս թեմայով չի խոսում: Վստահ եմ, որ հեղափոխական կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, կկայացնի խելամիտ և նվազագույն ռիսկեր պարունակող որոշում: Հնարավոր բոլոր ռիսկերից (մի կողմ դնելով ռադիոակտիվ և ծանր մետաղների թեման,փոշին և այլն), ցանկանում եմ խոսել իմ կանխատեսմամբ՝ առաջիկա 10-15 տարում աշխարհի թիվ մեկ հարստության՝ խմելու ջրի մասին(ոսկին ու նավթը հաստատ մղվելու են հետին պլան): Մոտ 3000 մ.(2987 մ.) բարձրություն ունեցող Ամուլսարը կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ՝  Ջերմուկի հանքային աղբյուրների, ,,Որոտան-Արփա,, ջրատար թունելի, Սևանա լճի, Սպանդարյան և Կեչուտի ջրամբարների, ՈՐՈՏԱՆ, ԱՐՓԱ և ԴԱՐԲ գետերի ավազանների համար…

Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տարածքներում կան 144 (120 հոսող և 24 խոնավ ) աղբյուրներ; Որոտան և Արփա գետերի հովիտներում և հարակից տարածքներում գտնվում և դրանց ջրերից օգտվում են ՍԱՐԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՈՒՂԵՁՈՐ, ԳՆԴԵՎԱԶ, ԿԵՉՈՒՏ, ՎԱՅՔ, ԱԶԱՏԵԿ ,ԶԱՌԻԹԱՓ, ՓՈՌ ,ԱՐՏԱՎԱՆ, ՄԱԼԻՇԿԱ, ԱԳԱՐԱԿԱՁՈՐ, ԵՂԵԳՆԱՁՈՐ, ԱՐՓԻ, ԱՐԵՆԻ, ԽԱՉԻԿ, ՀԵՐՀԵՐ, ԱՐԻՆ, ԳՈՐԱՅՔ, ԾՂՈՒԿ, ՍԱՌՆԱԿՈՒՆՔ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, ՇԱՂԱՏ, ԱՆԳԵՂԱԿՈԹ, ԲԱԼԱՔ, ՇԱՔԻ ,ՍԻՍԻԱՆ, ԻՇԽԱՆԱՍԱՐ, ԲՌՆԱԿՈԹ, ՏՈԼՈՐՍ, ԱՂԻՏՈՒ, ՆՈՐԱՎԱՆ, ՎԱՂԱՏԻՆ, ԴԱՐԲԱՍ, ՈՐՈՏՆԱՎԱՆ, ՇԱՄԲ, ԼԾԵՆ, ՀԱՐԺԻՍ, ՏԱԹԵՎ, ՏԱՆՁԱՏԱՓ, ՀԱԼԻՁՈՐ, ՇԻՆՈՒՀԱՅՐ, ՈՐՈՏԱՆ բնակավայրերը…

Որոտանի ջուրը Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև ՀԱՐԹԱՇԵՆ, ՔԱՐԱՀՈՒՆՋ, ԳՈՐԻՍ, ԽՆՁՈՐԵՍԿ, ՔԱՐԱՇԵՆ, ՏԵՂ, ԿՈՌՆԻՁՈՐ, ԽՆԱԾԱԽ, ԱՐԱՎՈՒՍ, ԱԿՆԵՐ, ՇԻՆՈՒՀԱՅՐ բնակավայրերին:

Կեչուտի ջրամբարից հնարավոր աղտոտում ստացած ջրերը կթափանցեն Սևանա լիճ, այդ 144 աղբյուրները կենսական նշանակություն ունեն նաև հարակից տարածքների անասնապահության գոյության և զարգացման գործում: Իսկ քաղցրահամ և հանքային ջրերի պաշարներն աղտոտելը, որոնց պատճառով նաև մարդկանց կյանքերը ռիսկի ենթարկելը, ոչ 70,ոչ 700, ոչ էլ 7000000 տոննա ոսկով չես գնի… Կարծում եմ՝ Սիսիանը նույնպես պետք է դառնա ազդակիր համայնք, իսկ Գորայքը Սիսիանից առանձնացնելը Սերժ Սարգսյանի կառավարության համար նաև Ամուլսարի դեմ հնարավոր բողոքի ալիքը մեղմացնելու նպատակ ուներ: Նա և ընկերները (շարմազ, անմազ, ղամմազ…) հենց այնպես ոչինչ չեն արել…

Այնպես որ, համբերություն, սառնասրտություն և խելամիտ որոշում եմ ցանկանում և ակնկալում Փաշինյանի կառավարությունից այս՝ երկրի համար կարևորագույն և միևնույն ժամանակ, ծանրագույն խնդրի լուծման համար…

Իսկ երկիրն այս վիճակին հասցնող և դիվիդենտներ շահելու փորձ անողներին խնդրում եմ հեռու մնալ Ամուլսարի և, ընդհանրապես, երկրի բոլոր խնդիրներին խառնվելու սին փորձերից…

Sevak Musatyan-ի ֆեյսբուքյան էջից

Մեկ Արձագանքման ԱՄՈՒԼՍԱՐ…Այս օրերին Հայաստանում միայն ծույլն այս թեմայով չի խոսում… համար

  1. Զեմֆիրա says:

    Հետաքրքիր է, որ ամենակարևոր բնակավայրի՝ Ջերմուկի մասին ոչ մի խոսք չկա…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *