ԱՄՈՒԼ ՍԱՐԻ ՀԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Վնաս լինել-չլինելը չեմ քննարկում՝ մասնագետ չեմ: Ես քննարկում եմ այն, ինչ կատարվում է մարդկանց գիտակցության ու հոգեբանության հետ: Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրի, պնդում են, որ Ամուլ սարի շահագրծւմը վնասաբեր է, աղետալի է:
Ամուլ սարի հանքարդյունաբերության հետևանքով, (ինչպես նաև այսքան հնչեցված տագնապներից հետո), Հայաստանի համար եզակի Ջերմուկ առողջարանային քաղաքը ընդմիշտ կկորցնի իր անմրցելի նշանակությունը, հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ հետագա տարիներին կկորցնեն իրենց բազմատեսակ առողջական խնդիրները Ջերմուկում բարելավելու հնարավորությունները, անգործության կմատնվեն բոլոր առողջարանները, հյուրանոց-հյուրատներն ու բազմազան սպասարման օբյեկտերը, որոնք միասին ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան Լիդիան ընկերությունն է խոստանում, որոնք ոչ թե առաջիկա 10-15 տարվա համար են, այլ այնքան տարիների, որքան որ Ջերմուկը գոյություն կունենա իր զարգացմամբ ու առաջընթացով: Առողջարանային քաղաքի սոցիալական վիճակին հարմարված բնակչությունը, կորցնելով հիմնական զբաղվածությունը՝ կսկսի հեռանալ այլ բնակավայրեր: Էլ չեմ ասում, որ Ջերմուկը շրջակա գյուղերի բերք ու բարիքի, մսամթերքի ու կաթնամթերքի իրացման կայուն շուկա է: Ջերմուկի թե հանքային ջուրը և թե խմելու ջուրը նույնպես արտահանվող ու եկամուտ բերող ընդերքային արժեքներ են: Այս ամենը աղետի ենթարկել մի 10-15 տարվա ընթացքում պետական բյուջե լրացուցիչ գումարներ բերելու համար, թեկուզ շոշափելի քանակով ու ծավալով, արդարացված չէ: Պետությունը կարող է փնտրել ու գտնել բազմաթիվ նոր հնարավորություններ, նոր ռեսուրսներ և այլն:
Ամուլ սարի խնդիրը ոչ թե քաղաքական շահարկման խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել, ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ նաև ու ամենից առաջ սոցիլ-տնտեսական ու առողջապահական: Ամուլ սարի հանքարդյունաբերության շուրջ այսքան աղմուկից հետո եթե հանքը սկսի շահագործվել՝ Ջերմուկը ոչ միայն կդադարի առողջավայր լինել, այլ նաև բնակավար: Ոչ ոք չի կարող արդեն Ջերմուկի բնակչին համոզել, որ հանքն անվտանգ է: Եվ ոչ ոքի չեք կարող համոզել, որ Ջերմուկում բուժվելն ու հանգստանալը անվտանգ է: Մարդիկ հավատում են վարչապետին առ այն, որ կվերահսկվի հանքի գործունեությունը և խախտում հայտնաբերելու դեպքում՝ կկասեցվի, նույնիսկ՝ կարգելվի, բայց չեն հավատում, որ վերահսկողները չեն գայթակղվի ոսկու փայլից ու ճիշտ գնահատումներ կներկայացնեն: Ոմանք ասում են, որ Ջերմուկի ակտիվիստները ինքնահաստատման խնդիր են լուծում հեռահար նպատակով՝ վերցնել տեղական իշխանությունը: Ենթադրենք, որ դրա մեջ ճշմարտություն կա: Բայց մի՞թե դա ավելի մեծ աղետ կլինի, (և ինչու՞ պետք է աղետ լինի), քան հանքի շահագործման հետևանքները (թեկուզ մեղմացված): Ընդդիմախոսները փորձում են Ամուլսարի հանքի և Հայաստանի մյուս հանքերի միջև զուգահեռներ տանել, համեմատել անհամեմատելին: Այլ հանքավայրերի բնակիչները, հիմնականում գյուղաբնակներ, կայուն զբաղվածություն չունենալով, ի սկզբանե կամավոր ընդգրկվել են հանքարդյունաբերության մեջ անվճար բնակարաններ ստանալու , աշխատանք, զբաղվածություն ձեռք բերելու նպատակով: Նրա՛նք են գնացել հանքի մոտ, ոչ թե հանքը՝ նրանց մոտ: Օրինակ, Քաջարանում նախ մարդկանց են հավաքագրել, հետո են այդ մարդկանցով սկսել հանք շահագործել: Ինձ ասում են. դե թող մյուս հանքեն էլ փակեն: Ներեցեք. մյուս հանքերի շուրջ բնակվողների խնդիրը իրե՛նց խնդիրն է: Միայն խիստ վնասակարները, այո, թող փակվեն: Ջերմուկի բնակիչն ասում է. թող աղքատ ապրենք, բայց ապրենք առողջ: Հարակից գյուղի բնակչուհին ասում է. «Ավելի լավ է մի տաս տարի լավ ապրեմ, հետո՝ ռակից մեռնեմ, քան շատ ապրեմ, բայց՝ աղքատ»: Ահա այսպիսի բաներ…

Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:
Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:
Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:
Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:
Զեմֆիրա Սարգսյան-ի լուսանկարը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *