Այսօրը շնորհավորելու և շնորհակալ լինելու օրերից է…

Այսօրը շնորհավորելու և շնորհակալ լինելու օրերից է ։Այսօր այն օրն է, երբ արտահայտվում են օրեցօր կրկնապատկվող շնորհակալությունները։
Եվ ում պետք է ավելի շատ շնորհակալ լինենք, քան մեր ուսուցիչներին, որոնց աչքի առաջ մեծացել ենք մենք և նրանք, որ խորշոմում են մեր աչքի առաջ։ Նրանց, ովքեր հղկել, մշակել ու կերտել են մեզ այն, ինչ կանք այսօր։
Բոլոր ուսուցիչները տարբեր են իրենց տեսակի մեջ, իսկ բոլորիս համար յուրահատուկ է մեր առաջին ուսուցիչը։
Իմ հատուկն ու անգերազանցելին, իմ Lusine Khachumyan ը, ով իմ մեջ արթնացրեց ձգտում, աշխատասիրություն, անհասին հասնելու ցանկություն, իմ այօրվա մեծագույն շնորհակալությունը ուղղված է Ձեզ։ Դուք մեր, մենք` Ձեր առաջինն էինք, դժվար էր բոլորիս համար, բայց պատվով հաղթահարեցինք հանդիպած դժվարությունները։
Մինչև օրս հիշում եմ մեր հրաժեշտի հանդեսի՝ Ձեր խոսքերը «….չորս տարի առաջ ես տնկեցի 19 վարդ…», և այսօր ուզում եմ ասել, որ Դուք մեր հիշողության ամենափարթամ և անթառամ վարդն եք։
Շնորհակալ եմ, որ հենց դուք եք եղել մեր Առաջին ուսուցիչը։

Նարե Մխիթարյան-ի էջից

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *