ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ` ՍԻՍԻԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Սյունիքի մարզում սկսվել են 2019 թվականի` ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները: Սյունիքի համայնքների ներկայացրած սուբվեցիոն ծրագրերից հաստատվել է 19-ը՝ ընդհանուր 2 մլրդ 705 մլն 760 հազար դրամ արժեքով: ՀՀ պետական բյուջեի ներդրումը 1 մլրդ 621 մլն 336 հազար դրամ էԿապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Տաթեւ, Գորայք համայնքների ընդհանուր ներդրումը` 1 մլրդ 84 մլն 424 հազար դրամ։

Ինչպես տեղեկացնում է Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը` Սիսիանի համայնքի ներկայացված սուբվենցիոն բոլոր` վեց ծրագրերից վեցն էլ շահել է, ինչը ամենաշատն է մարզի մյուս յոթ համայնքների մեջ:

Ծրագրերից մեկը «Փողոցների ասֆալտապատում եւ բարեկարգում» ծրագիրն է, որի համաձայն փոսային նորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Սիսիան քաղաքի Խանջյան (800 մետր քառակուսի, արժեքը` 6 մլն. 624 հազար դրամ, իրականացնում է «Ճանշին տեխնախ» ՍՊԸ-ն), Իշխանասար-Սիսիան ճանապարհի նոր գերեզմանատան հատված եւ հարակից հրապարակ (1500 մետր քառակուսի, արժեքը` մոտ 20 միլիոն դրամ, իրականացնում է Սիսիանի «ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն) եւ Ադոնց-Մյասնիկյան խաչմերուկից- Արամ Մանուկյան-Շահումյան խաչմերուկ-թիվ 4 դպրոցի հատված (872 մետր, նախագծային արժեքը 131 միլիոն, 206 հազար դրամ, իրականացնում է «Հիդրո» ՍՊԸ-ն) փողոցներում  եւ փողոցների հատվածներում:

Ի պատասխան` ինչ սկզբունքով են ընտրվել հատկապես այդ փողոցների եւ այդ հատվածների ասֆալտապատումն ու բարեկարգումը հարցին Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանն ասաց, որ հաշվի են առել մի քանի հանգամանք, մասնավորաբար, որ դրանք քաղաք մտնող գլխավոր եւ քաղաքի ամենաբանուկ փողոցներն են, մյուս կողմից` որպեսզի լինի այլընտրանքային ճանապարհ եւ բեռնաթափվի երթեւեկությունը: Սիմոն Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ Իշխանասար-Սիսիան ճանապարհի բարեկարգվող եւ ասֆալտապատվող հատվածում կբարեկարգվեն մայթերը, կկառուցվի ջրահեռացման համակարգ, կտեղադրվեն վաքեր, ինչի արդյունքում կկանխվեն նաեւ ոչ վաղ անցյալում ասֆալտապատված` Սպանդարյան փողոցի հավանական հեղեղումները:  

Խանջյան փողոցի փոսային նորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող «Ճանշին տեխնախ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցել են Սիսիանի համայնքապետարանի հայտարարած մրցույթին, շահել եւ իրականացնում են 6 մլն 624 հազար դրամի փոսային նորոգման եւ ասֆալտապատման աշխատանք, պահպանում են բոլոր նորմատիվները: «Գորիսից եկել- աշխատում ենք, եւ ամեն ինչ ենք անում, որ մեր կատարած աշխատանքի որակը բարձր լինի, քանի որ դա նաեւ մեր հեղինակության եւ անունի համար է»,- ասում է ընկերության փոխտնօրենը եւ հավաստիացնում, որ սահմանված` հնգօրյա ժամկետներում կավարտեն փոսալցման եւ ասֆալտապատման աշխատանքները:

Տեղեմասի հսկիչ Ռենե Ամիրխանյանը, ով ներկա էր եւ հետեւում էր աշխատանքներին, նույնպես հավաստիացրեց, որ ճանապարհաշինարարներն աշխատանքը կատարվում են որակով, պահպանվում են պահանջները, իրենց կողմից տեղադրելու են երթեւեկությունը կարգավորող` արհեստական երկու խոչընդոտ, քանի որ փողոցը բանուկ է, երթեւեկությունը` ծանրաբեռ, կանխելու հավանական պատահարները:

Փոսալցման եւ ասֆալտապատման աշխատաներին հետեւող բնակիչներից մեկը` Սամվել Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ասֆալտապատվում եւ բարեկարգվում է հատկապես Խանջյան փողոցը, քանի որ այն շատ անմխիթար էր, քարուքանդ, նշելով, որ առավել անմխիթար է նույն փողոցի` Հետիոտնի կամրջի հարակից հատվածը եւ հույս հայտնեց, որ մի օր էլ բարեկարգման եւ ասֆալտապատման հերթը դրան կհասնի:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *