ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ԴԱՐԲԱՍԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Բուն Բարեկենդանը հայոց եկեղեցական տոնացույցով նշվում է Քրիստոսի Հարության կամ Զատկի տոնից յոթ շաբաթ առաջ, կիրակի օրը:
Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում տարածված տոներից է, որը մինչև 20-րդ դարի սկզբները նշվում էր պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում:
Բարեկենդանի ամենատարածված բաղադրիչը զանգվածային խնջույքներն էին:

Դարբասի արվեստի դպրոցը, նպատակ ունենալով կազմակերպել աննախադեպ միջոցառումներ, նաև վերականգնել մոռացված ազգային ավանդույթները, ծեսերն ու տոնակատարությունները, այսօր տոնեց Բուն Բարեկենդանը:
Տոնական միջոցառմանը ներկա էին Դարբաս բնակավայրի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը, Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը, Դարբասի արվեստի դպրոցի գեղարվեստական ղեկավար Դիանա Բախշյանը, ուսուցիչներն ու սաները, բնակավայրի բնակիչներ:
Տեր Ընծա քահանա Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց տոնի խորհուրդը:
Դարբասի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը ողջունեց արվեստի դպրոցի այս հրաշալի նախաձեռնությունը:
Արվեստի դպրոցի սաները բեմականացրեցին Հ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, կատարեցին տոնը բնորոշող երգեր ու պարեր, խաղացին ազգային խաղեր:
Վերջում տոնակատարությունը եզրափակվեց Բուն Բարեկենդանի փոքրիկ խնջույքով:

Դարբասի թանգարան և արվեստի դպրոց էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *