ԳՆԱՀԱՏՎԱԾ ՎԱՍՏԱԿ. Հոբելյանական մեդալ` ոստիկանության պաշտոնաթող մայորին

ՀՀ ոստիկանության ստեղծման 100 ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանի` 2020 թ. ապրիլի 7-ի թիվ 1027-Ա հրամանով ոստիկանության պաշտոնաթող մայրոր Ռոբերտ Համլետի Վարդանյանը պարգեւատրվել է «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Մեդալը Սիսիան էր բերել եւ ոստիկանության Սիսիանի բաժնում Ռոբերտ Վարդանյանին հանձնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Ավետիսյանը:

Շնորհավորելով հոբելյանական մեդալ ստանալու առթիվ, ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի նախագահ Արամ Եղյանը նշել է, որ Ռոբերտ Վարդանյանն ավելի քան 25 տարի ծառայել է համակարգում, բարձր պահել համազգեստի պատիվը, վայելել սեր ու հարգանք ոչ միայն ծառայակիցների, այլեւ` բնակչության շրջանում:

Խոսելով վաստակած հանգստի անցած վետերան ոստիկանների մասին, Արամ Եղյանը հավելել է, որ ինչպես Ռոբերտ Վարդանյանը, այնպես էլ մյուսները հանրային կյանքում շարունակում են հավատարմորեն ծառայել երկրին, պետությանը եւ մնալ օրենքի ու ժողովրդի կողքին:

Որոտան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *