ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՐՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ

2019 թվականի հունիսի 9-ին Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է վերահաշվարկի մեկ դիմում՝ Գորայք համայնքի թիվ 34/3 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով:
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է եւս 3 դիմում՝ տեղամասում քվեարկության կարգի վերաբերյալ:

ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում իրականացվել է նշված դիմումների քննությունը:

2019 թվականի հունիսի 24-ի դռնբաց դատական նիստում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Արտյոմ Գրիգորյանի ընդդեմ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի եւ երրորդ անձ Աշոտ Աղաջանյանի, բավարարել է Արտյոմ Գրիգորյանի հայցը:

ՀՀ վարչական դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի` «Սյունիքի մարզի Գորայք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 09 հունիսի 2019 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման մասին» 14.06.2019 թվականի թիվ 12-Ա ու «Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար ընտրելու մասին» 14.06.2019 թվականի թիվ 13-Ա որոշումները եւ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Սույն որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ վերանայման:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան`  հունիսի 30-ին նշանակվել է Գորայք խոշորացված համայնքի ղեկավարի նոր քվեարկություն:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *