ԵՐԲ ԿՈՂՔԻԴ ՍՐՏԱՑԱՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ…

Գրեթե մահամերձ` 80 ամյա մայրիկիս` Վարդիկ Համբարձումյանին, շտապ տեղափոխել էինք Սիսիանի բժշկական կենտրոն: Օրհասական պահին, սակայն, իրենց մասնագիտական ու մարդկային սրտացավ վերաբերմունքով մեր կողքին կանգնեցին Սիսիանի բուժմիավորման գլխավոր բժիշկ Անիկ Գրիգորյանը, բժշկուհիներ Ստելլա Սնեցունցն ու Նելլի Հարությունյանը եւ փրկեցին մորս կյանքը: Մայրիկիս հետ նույն հիվանդասենյակում էր պառկել նաեւ Մելանյա տատը, ում նույնպես բուժել եւ նոր կյանք էին վերադարձրել հարգարժան բժիշկները: Եւ մորս, եւ Մելանյա տատի խնդրանքն էր, որ իրենց անունից խորին շնորհակալություն հայտնեմ բժիշկներին, մաղթեմ նրանց հաջողություններ, որ շարունակեն նույն սիրով ու ջերմությամբ կատարել իրենց մասնագիտական աշխատանքը եւ հիվանդներին կյանք վերադարձնելուց հետո բարով-խերով ճանապարհեն իրենց տներ:

Շնորհակալություն ձեզ, սիրելի բժիշկներ, որ կանգնեցիք մեր կողքին…

Ամալյա Համբարձումյան

ք. Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *