ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Սիսիանի պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում քոլեջի տնօրենի ընտրության հարցն էր: Խորհրդի 11 անդամներից ներկա էին 10-ը: Վարելով նիստը` քոլեջի կառավարման խորհրդի նախագահը նշեց, որ տնօրենի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել մեկ թեկնածու, ով ներկայացրեց իր ծրագրային դրույթները, պատասխանեց խորհրդի անդամների հարցերին: Խորհրդի անդամները կատարեցին նաեւ մի շարք առաջարկություններ, որոնց նպատակը միջնակարգ-մասնագիտական կրթության դերի եւ որակի բարձրացումն է, շուկայում առկա որակյալ մասնագետների պահանջի բավարարումը: Կարեւոր եւ ուշադրության արժանի էին հատկապես խորհդի` ուսանող անդամների առաջարկություններն ու նկատառումները, որոնք ընդունվեցին ի գիտություն:

Փակ-գաղտնի քվերակությամբ` Սիսիանի պետական քոլեջի տնօրեն վերընտրվեց Վարոս Սիմոնյանը:

Շնորհավորելով նորընտիր տնօրենին` խորհրդի անդամները նրան մաղթեցին արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *