ԼՈՒՅՍ ՏՎԵՑ ՄՈՄԻ ՆՄԱՆ ԵՎ ՀԱՆԳԱՎ ՄՈՄԻ ՊԵՍ…

Դանդաղ, րոպե-րոպե հանգչող մոմի պես մարեց Ռաիսա Ռուբենովնան։ Սիսիանի h. 2, Տոլորսի, Սիսիանի h. 1 հիմնական դպրոցների ուսուցիչները, դպրոցների բոլոր տարիների կոլեկտիվները, շրջանավարտները լավ են ճանաչում նրան։

Հուշիկ, անաղմուկ, շրջապատին անդորր բերող ուսուցչուհին անսահման սիրում էր իր մասնագիտությունը, երեխաներին․ նրանք իրենն էին, ինչպես իր հարազատ զավակները։

Ռաիսա Ռուբենովնան ծնվելէ 1945 թվականի դեկտեմբերի 15-ին Աշխաբաթում։ Մեծ հայրենականի վետերան Արեւիկ եւ Ռուբեն Սուքիասյանների միակ զավակն էր։ Միշտ սիրված ընտանիքում և կոլեկտիվներում։

Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շրջանավարտը լավ էր տիրապետում ռուսաց լեզվին, կարողանում էր անմնացորդ տալ իր գիտելիքները սաներին։

Նրա բազմամյա (44-ամյա) աշխատանքը բարձր է գնահատվել դպրոցներում, ժողովրդական կրթության բաժնում։

Որդու՝ Կարենի անժամանակ կորուստը ծանր հարված եղավ Ռաիսա Ռուբենովնային, նրա առողջությանը։

2019 թ․օգոստոսի 30-ին (նոր ուստարվա զանգից 2 օր առաջ)  կանգ առավ ուսուցչուհու սիրտը։

Գնա խաղաղությամբ, բոլորիս սիրելի Ռաիսա Ռուբենովնա:

Դուք միշտ մեր հուշերում կլինեք, մեր սրտերում․․․

Սիսիանի  հ. 1 դպրոցի կոլեկտիվ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *