ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 78-րդ տարում իր մահկանացուն կնքեց Մեսրոպ Սուրենի Ամիրջանյանը:
Ծնվել է Սիսիանի շրջանի Բորիսովկա գյուղում 1942 թ. հունվարի 2-ին:
1947-55 թ.թ. սովորել եւ ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, իսկ 1955-58 թ.թ.-ին, գերազանց առաջադիմությամբ, Բազարչայի (այժմ` Գորայք) միջնակարգ դպրոցը:
1959-62 թ.թ.-ին սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի գյուղ-մեխանիզացիայի տեխնիկումը:
1963-1966 թ.թ.-ին ծառայել է Սովետական բանակում, ունի ավագ սպայի կոչվում:
Մինչև բանակ մեկնելը եւ ծառայության ավարտից հետո` 1975 թվականից աշխատել է Բորիսովկայի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 1978 թ.-ից` նույն դպրոցի տնօրեն:
1978-1979 ուստարում նշանակվել է Բազարչայի միջնակարգ դպրոցի տնօրեն, որից հետո, 1980 թվին` Ծղուկի խորհրդային տնտեսության տնօրեն:

1983 թվից մինչև 1990 թիվը եղել է Սառնակունքի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ, որն ընդգրկում էր Սպանդարյան, Սառնակունք եւ Ծղուկ գյուղերը: 1990 թվից մինչև 1996 թ.-ը եղել է  Ծղուկի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ:

1996 – 2018  թ.թ.-ին եղել է Ծղուկ համայնքի ղեկավարը:

Մշտապես վարելով պետական պատասխանատու պաշտոններ` եղել է իր ղեկավարած համայնքի բնակչի կողքին, նրա խնդիրներին ու հոգսերին հաղորդակից`  պահպանելով մարդկային համեստ նկարագիրը:

Հարգարժան մարդու եւ ղեկավարի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների եւ մտերիմների սրտերում:

Որոտան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *