ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար :

Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պատադիր պայմաններն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
  2. Բարձրագույն կրթությունը,
  3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
  4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
  1. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  1. Աշխատանքային գրքույկի պատճենը,
  2. Զինվորական գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 1-ից  մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ.-ի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00 – ին  ՀՀ ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոցում, հասցե՝  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Մյասնիկյան 8:

Տեզեկությունների համար զանգահարել հեռ.՝ (0283) 2-32-45, 2-32-48 հեռախոսահամարներով:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ`  Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *