ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ՝  ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պատադիր պայմաններն են՝

  1. ՀՀ քաղաքացիությունը,
  2. Բարձրագույն կրթությունը,
  3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
  4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
  5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  6. Աշխատանքային գրքույկի պատճենը,
  7. Զինվորական գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 17-ից  մինչև 2020 թվականի մարտի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2020 թ.-ի ապրիլի 2-ին՝ ժամը 15:00 – ին  ՀՀ  ԿԳՄՍՆ Սիսիանի ավագ դպրոցում, հասցե՝  Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Մյասնիկյան 8, հեռ.՝ (283) 2-32 – 48:

Դպրոցի կառավարման խորհուրդ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *