ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՏԵՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Օրերս «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ոստիկանության Սիսիանի վետերանների խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, վետերանների խորհրդի նախագահ Գ. Աբովյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության գնդապետ Պ. Ավետիսյանը եւ այլք:

Հանդիպումը նպատակ ուներ վետերան ոստիկաններին ներկայացնել կազմակերպության կանոնադրությունը, վետերանների գործառութային պարտականությունները, իրավունքներն ու շահերը: Հանդիպման ընթացքում հնչած տարբեր հարցեր ստացան իրենց պատասխանները:

Վետերան ոստիկանները կարեւոր համարեցին իրենց փորձն ու գիտելիքները կրտսեր ընկերներին փոխանցելու եւ ցանկացած իրավիճակում նրանց սատարելու հանգամանքը, ինչը կնպաստի հասարակության մեջ ոստիկանության դերի եւ հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Արամ ԵՂՅԱՆ

Ոստիկանության վետերանների Սիսիանի խորհրդի նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *