ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆԻՆ

Ծննդյան 80 ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի եւ ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգոր Աբովյանի շնորհակալագրով պարգեւատրվել է ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի անդամ Պարիժ Կոստանդի Կարապետյանը: Շնորհակալագիրը Պարիժ Կարապետյանին ծննդավայր Ույծ գյուղում հանձնել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Ավետիսյանը եւ ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի անդամներ:

Ոստիկանության վետերանին եւ ավագ ընկերջը շնորհավորել եւ ձեռքի անվանական ժամացույց է նվիրել ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդը:

Ոստիկանության վետերան Պարիժ Կարապետյանը, ով ավելի քան 32 տարի ծառայել է համակարգում, խորին երախտագիտություն է հայտնել իր վաստակը գնահատելու, վետերաններին չմոռանալու, մեծարելու համար, եւ հույս հայտնել, որ ոչ միայն վետերանները, այլեւ` շարքերում գտնվող ոստիկանները հավատարմորեն են ծառայում երկրին, պետությանը, ժողովրդին, օրենքին եւ օրինականությանը:

Արամ ԵՂՅԱՆ

Ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *