ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ՝ ԳՈՐԱՅՔՈՒՄ ՏԻՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի 2019 թվականի հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Գորայք համայնքի ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Մուրադ Գասպարյանը, Մարտուն Թադեւոսյանը, Հրայր Թորոսյանը եւս 2019թ. մարտի 1-ին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին էր դարձել Գորայք համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել էր օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով:

Այդ կապակցությամբ Գորայք համայնքի ավագանու մնացած անդամները ս.թ. մարտի 1-ին կազմել էին արձանագրություն՝ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:

Սյունիքի մարզպետարան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *