ՀՐԱՇՔՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ…

Աննկարագրելի երջանկություն է, երբ երկար ու ձիգ, տագնապներով ու անհանգստություններով լի իննամսյա սպասումից հետո օջախդ լցվում է լույսով, ուրախությամբ, նորածնի ճիչով, ու հավատում ես, որ հրաշքներ լինում են… Նոր մարդ է լույս աշխարհ գալիս, նոր կենսագրություն է սկսվում, նորոգվում է կյանքը եւ այսպկերպ շարունակվում ու հարատեւում…

Թեեւ երրորդ ծննդաբերությունն էր, բայց աղջիկս ծանր ու դժվարին հղիություն տարավ, նույնքան դժվարին ծննդաբերություն ունեցավ, սակայն փորձառու եւ տաղանդավոր բժիշկներ Սուրեն Վարդանյանի, Օվսաննա Մամիկոնյանի եւ անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյանի գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ լույս աշխարհ եկավ թոռնուհիս` անասելի բերկրանք պարգեւելով ոչ միայն մեզ, ոչ միայն նորածնի ծնողներին, այլեւ` բժիշկներին…

Երկու կյանք փրկելու համար նրանց ասել` շնորհակալություն, նշանակում է շատ քիչ բան ասել, բայց ի խորոց սրտի` շնորհակալություն, որ նրանք կան, որ աշխատում են Սիսիանի բժշկական կենտրոնում եւ երջանկության բազում պահեր պարգեւում նորածինների հարազատներին…

Ջեմմա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *