Հաղթողի հավաստագիր եւ այց Գառնիի տաճար…

2018 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի երկրաշարժի 30 տարին։
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կազմակերպել էր «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. Փորձ եւ հեռանկարներ» խորագրով մրցույթ-միջոցառում։
Մրցույթին, «Հպարտ սյունեցիներ» խորագրով, մասնակցել են նաեւ Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները` դպրոցի կազմակերպիչ եւ սիրելի ուսուցիչ Ռոզա Միրզոյանի ղեկավարությամբ: Մրցույթին մասնակցած` Երևանի եւ մարզերի դպրոցների, քոլեջների, կրթահամալիրների 25 խմբերի մեջ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել են Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները։
2019 թ մարտի 27-ին «Գառնի. Երկրաֆիզիկական Դիտարան» – ում կազմակերպված մրցանակաբաշխությանը հաղթողներին տրվեց հավաստագիր եւ նվերներ։ 
Ինչպես հայտնի է, Նորավանը նույնպես համարվում է սողանքային գոտի, եւ, որպես սողանքային գոտու երեխաներ, հաղթողներն այցելեցին նաեւ Գառնիի տաճար։
Դպրոցականները լավ տպավորություններով եւ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերած` վերադարձան տուն: Նորավանի դպրոցի աշակերտներին աջակցել եւ մրցանակաբաշխությանը նրանց մասնակությունն ապահովել է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը,  որի համար դպրոցի ողջ անձնակազմը եւ ծնողներն իրենց խորին շնորհակալություններն են հայտնում նրան:

Վարդիկ Բարխուդարյան

Նորավան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *