ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ 65 ԱՂԲԱՄԱՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Սիսիան համայնքում աղբի տեսակավորման նպատակով աղբամանների տրամադրման նախագծի համար շուրջ 19, 914 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի կողմից։
Ստորագրման արարողությունը կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի անդամների ներկայությամբ։
Ծրագրի նպատակն է Սիսիան համայնքին տրամադրել խառը թափոնների համար 65 աղբամաններ, որոնք թույլ կտան աղբն արդյունավետ տեսակավորել պլաստիկ և այլ թափոնների։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարման և վերամշակման հզորությունը Սիսիանում, որտեղ բնակվում է 16 հազար քաղաքացի` այսպիսով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերամշակման աշխատանքներին:
Նյութի աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *