ՄՈՌԱՆԱԼՈՎ ՀԻՎԱՆԴԻ ԾԱՆՐ ՄՏՔԵՐԸ

Երեւվի կդժվարանամ գտնել անհրաժեշտ բառերը` իմ շնորհակալությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր հիվանդի վերջին հույսն են, ովքեր իրենց սրտացավ, հոգատար, անշահախնդիր վերաբերմունքով բարձր են պահում բժշկի կոչումը: Երբ անցյալում են մնում ցավերն ու հուսահատությունը, երբ դեղահաբերից ու բուժամիջոցներից առավել քեզ օգնում է բժշկի ջերմ խոսքը, մարդկային անկեղծ սրտակցությունը, հասկանում ես, որ բոլոր անելանելի ու բարդ վիճակներում էլ կարելի է ոտքի կանգնել, կարելի է ապաքինվել ու հաջողությամբ մոռացության տալ անկողնուն գամվածի ծանր մտքերն ու խոհերը: Ահա այս տրամադրությամբ եմ իմ խորին շնորհակալությունը հայտնում Սիսիանի բկ տնօրեն Անիկ Գրիգորյանին, բժշկուհիներ Իրինա Զիլֆուղարյանին եւ Նելլի Հարությունյանին ու նրա բուժքրոջը` Նարային, եւ փորձում ժխտել ժողովրդի մեջ տարածված խոսքը, թե աստված քեզ բժշկի դուռ չհասցնի: Իսկապես, չհասցնի, բայց երբ ստիպված ես բժշկի դուռ հասնել, նման բժիշկների հոգատարության, սրտացավության շնորհիվ կարողանաս փոխել ժողովրդական խոսքի իմաստն ու բովանդակությունը, ինչպես` ինքս փոխեցի: Շնորհակալ եմ, հարգարժան բժիշկներ, որ կաք, որ ապրում եք Սիսիանում, աշխատում Սիսիանի բժշկական կենտրոնում` ձեր աշխատանքով եւ մասնագիտությամբ օգտակար լինելով ձեր հայրենակիցներին:

Մարիետա ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Սիսիան

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *