ՇԱՏ ՑԱՎԱԼԻ…

Երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Վագների Ներսիսյանը:

Սիրված ուսուցիչ էր, հարգված տնօրեն, հասարակության ակտիվ անդամ, պարզապես` լավ մարդ ու լավ քաղաքացի:

Իր յուրաքանչյուր սանի ուրախությունն իրենն էր, յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը` իրենը, նրանց ընկերն էր ու տնօրենը, նրանց սրտակիցն էր ու խորհրդատուն:

Ուսուցչի մահը կրկնակի մահ է, ցավալի ու ծանր կորուստ… Լույս տալով` սպառվեց…

Լույս` հիշատակիդ, բոլորի սիրելի Նաիրա Վագներովնա…

Մեկ Արձագանքման ՇԱՏ ՑԱՎԱԼԻ… համար

  1. Հանրապետությունում քչերը կարողացան լուծել ավագ դպրոցի հիմնախնդիրները, ինչպես անում էր մեր Նաիրա Վագերնովնան. 9 տարի շարունակ նա վերակառուցել է իր դպրոցը՝ առանց բյուջեից որևէ դրամ ծախսելու, հպարտացել է իր ուսուցիչներով, պաշտպանել է նրանց շահերը, օգնել է, օգնել է… բոլորին: Ամեն տարի դպրոցը ավարտում էին մեդալակիրներ 6-9-10-14… աշակերտ և գնում էին բուհերի բյուջետային տեղեր… Նրա դպրոցը լավագույն դպրոցն է Հայաստանում`ավագ դպրոցում դասավանդման և դաստիարակության որակի առումով: նրանք գերազանց սովորում են ոչ միայն Հայաստանի բուհերում, այլև Ռուսաստանի, Ֆրանսյական և Ամերիկյան համալսարաններում: Սիսիանցիները պետք է բարձր գնահատեն այն, ինչ արեց այդ փխրուն կինը, սիրելով իր քաղաքը և իր ժողովրդին: Նաիրա Վագներովնան պետական մտածողությամբ մարդու մարմնավորումն էր, որն այսօր շատերը չունեն:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *