Շնորհակալություն, բժիշկներ ջան…

Խմբագրություն էր զանգահարել Սիսիան քաղաքի բնակիչ, 81 ամյա, թոշակառու Էմմա Խաչատրյանը եւ խորին երախտագիտություն էր հայտնում Սիսիանի ԲԿ բժիշկներ Ստելլա Սնեցունցին ու Արմենուհի Դովլաթյանին, ինչպես նաեւ` նրանց կաբինետների բուժքույրերին: 81 ամյա թոշակառուն պատմեց, որ դեկտեմբերի 2-ին ինքնազգացողությունը չափազանց վատացել է, անհանգստացած դուստրը կանչել է շտապօգնություն, տեղում ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնությունը, սակայն իր վիճակը չի կարգավորել, եւ շտապօգնության բժիշկ Ստելլա Սնեցունցի հորդորով իրեն անհապաղ տեղափոխել են Սիսիանի բժկական կենտրոն, որտեղ էլ, բժշկուհի Արմենուհի Դովլաթյանի եւ մյուս բուժաշխատողների համատեղ ջանքերի արդյուքնում կարողացել են իրեն դուրս բերել գրեթե մահամերձ վիճակից: Էմմա Խաչատրյանը շնորհակալություն է հայտնում բժիշկներին եւ բուժքույրերին` իրենց հոգատար, սրտացավ, բարեհամբույր վերաբերմունքի եւ իրեն իր զավակներին ու հարազատներին վերադարձնելու համար:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *