Շնորհավոր արտակարգ սեպտեմբերի 1-ը…

Մեկ ժամից օրը կթեքվի, և օրացույցը ցույց կտա, որ այսօր սեպտեմբերի 1-ն է։ Բայց այս սեպտեմբերի 1-ը նախորդ տարիների նման չի լինի։ Չկան ո՛չ նախկին եռուզեռը, ո՛չ այն պատրաստությունները, որոնք կատարվում են յուրաքանչյուրի կողմից։
Առաջին դասարանցիները այս պահին սրտատրոփ չեն սպասում, թե երբ պետք է անցնի գիշերը, երբ մուտք գործեն ուրիշ աշխարհ, որը պետք է նրանց անբաժան ուղեկիցը լինի առաջիկա 12 տարում։
10-րդ դասարանի աշակերտը վաղը ոտք չի դնելու ուրիշ կրթօջախ` ավագ դպրոց։
Բայց արի տես, որ համալսարանի առաջին կուրսի ուսանողը վաղը գնալու է դասի, ինչը շատ լավ է։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ, հարգարժա՛ն տասներորդցիներ, հարգելի՛ առաջին կուրսի ուսանողներ շնորհավոր Ձեր սեպտեմբերի 1-ը։ Այն առաջնահերթ Ձերն է` որպես տարբեր կրթօջախների նորակոչիկներ։
Բայց չեմ մոռանում նաև մյուս դպրոցականներին. թե՛ հիմնական դպրոցի մյուս դասարանների, թե՛ ավագ դպրոցի մյուս երկու դասարանների, թե՛ համալսարանի մյուս կուրսերի։
Շնորհավոր բոլորիս արտակարգ սեպտեմբերի 1-ը` գրի, դպրության օրը։
Թո՛ղ այս սեպտեմբերի 1-ը, արտակարգ լինելով, ունենա նաև դրական կողմեր. յուրաքանչյուր աշակերտ հասնի իր նվիրական երազանքներին, յուրաքանչյուրի նպատակը իրագործվի։
Սակայն պետք չէ մոռանալ նաև այն մարդկանց, որոնցով պայմանավորված են վերը նշված բոլոր հատկանիշները։ Այդ մարդիկ ուսուցիչներն են, որոնց տված գիտելիքից են կախված աշակերտի հաջողությունները։ Նրանք են բոլորիս հասցնում մեր երազանքներին, նրանց տված գիտելիքը մեզ համար հիմնասյուն է դառնում` նպատակների իրագործման համար։
Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի առթիվ, սիրելի՛ ուսուցիչներ։ Դուք ջանասիրաբար եք կատարում Ձեր աշխատանքը։
Առիթից օգտվելով` շնորհավորում եմ նաև իմ դասարանի բոլոր աշակերտներին`Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի իրավագիտական հոսքի բոլոր աշակերտներին և մեր դասղեկ Վեներա Դավթյանին, ինչպես նաև մեզ դասավանդող և չդասավանդող բոլոր ուսուցիչներին։
Շնորհավո՜ր… Շնորհավո՜ր… Շնորհավո՜ր…
😘😍😍🤗🤗🤗🤗🤗🙂☺️☺️😍😘☺️😍🤗😍😍😍😍😍😍🤗😍😍😍😍🤗☺️☺️☺️☺️։
Ուսուցիչների հետ ունեմ ընդամենը նկարի մեկ նմուշ. Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ իրավագիտական հոսքի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Իվանյանի հետ (այսինքն` մեր ոսուցչի)։

Արտավազդ Սաֆրազյան-ի էջից

Մեկ Արձագանքման Շնորհավոր արտակարգ սեպտեմբերի 1-ը… համար

  1. Նաթելա says:

    Շատ ապրեք☺️💥

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *