ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑՈՒՄ

Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասից մինչեւ մայր կամուրջ ընկած հատվածում անհնար է չտեսնել հաճելի նորությունը. Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցները փողոցի երկու կողմերի գազոններում անցկացնում են ոռոգման նոր համակարգ:

Ինչ ծավալի աշխատանք է կատարվում եւ ինչ արժողույթան մեր հարցմանն ի պատասխան` Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Բաղդասարյանը նշեց, որ աշխատանքները դեռեւս ընթանում են, եւ ավարտից հետո

միայն վերջնական հաշվարկ կարվի, քանի որ, ինչպես ասում են, գործից գործ է բացվում, չնախատեսված իրավիճակ է ի հայտ գալիս, բայց ոռոգման նոր համակարգի անցկացման աշխատանքները կկազմեն մոտ 300 հազար դրամ:

Կազմակերպության գլխավոր ճարտարագետ Վահագն (Վանիկ) Գալստյանը նշեց, որ անց է կացվում 550 մետր խողովակաշար, ինչի շնորհիվ գազոնների թփերը, ծառերը, ծաղիկները եւ խոտը կջրվեն ցնցուղային եղանակով, ինչն ավելի արդյունավետ է եւ նպատակահարմար: «Խողովակաշարը պլաստմասայից է, ունի մոտ 50 տրվա երաշխիք, բայց, ցավով պիտի ասեմ, որ շատ են գողանում: Թե որպես Սիսիան քաղաքի բնակիչ, թե որպես բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակից, մեզ համար էլ է շատ հաճելի մեր քաղաքի համար լավ ու գեղեցիկ գործ անելը, մնում է միայն, որ մեր քաղաքացիներն էլ լինեն բարեխիղճ եւ պահպանեն այն, ինչ արվում է քաղաքի գեղեցկության համար»- ասաց ճարտարագետ Վահագն Գալստյանը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *