Ուսուցիչ մեր թանկագին

Սիսիանի շրջանի Նորավանի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր։ Այս անգամ երեխաները տոնում էին «Ուսուցիչների օրը»։ Դպրոցի կազմակերպիչ Ռոզա Միրզոյանը աշակերտական խորհրդի հետ միասին փորձեցին փոքր ինչ խանդավառ դարձնել ուսուցիչների օրը։

Միջոցառման շրջանակներում հայտարարված էր նաև շարադրության մրցույթ` «Նամակ ուսուցչիս» խորագրով: Բայց դպրոցի բարի ուսուցիչները չկարողացան անտարբեր անցնել որևէ աշակերտի սրտի խոսքի հանդեպ և բոլոր աշակերտների շարադրություններն էլ արժանացան մրցանակների։

Լինելով Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտ, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել իմ ուսուցիչներին, մաղթելով նրանց իրենց աշխատանքի մեջ բազում հաջողություններ, թող որ միշտ գնահատված լինեն իրենց աշակերտներից, քանի որ ուսուցչի համար կարևորն իր աշխատանքի արդյունքը տեսնելն ու գնահատելն է։ Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչների տոնը, մասնավորապես` մեր դպրոցի ուսուցիչներին։

Վարդիկ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *