ՉԿԱՅԱՑԱԾ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Ինչո՞ւ չպիտի հպարտանանք… Հպարտության զգացումը ճիշտ ընկալելու համար այն պիտի ապրես, երևի բառերով չստացվի նկարագրել: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին հանրակրթական դպրոցներում ղողանջում է վերջին զանգը: Այս տարին մեզ համար յուրահատուկ էր թե՛ անհաջողություններով (վիրուսի պատճառով) և թե՛ հաջողություններով:

Բայց ո՛չ վիրուսի ի հայտ գալը և ո՛չ «Վերջին զանգի» բացակայությունը չէին կարող կոտրել մեր շրջանավարտների կամքը, նպատակասլացությունն ու վճռականությունը:

Տասներկու տարի Գորայքի միջնակարգ դպրոցի մի փոքրիկ դասասենյակում միասին են սովորել Արմինե Կարապետյանն ու Դիանա Վարդանյանը: Նրանց շնորհիվ շատ ու շատ հպարտանալու առիթներ ու մրցանակներ ենք ունեցել, ամեն անգամ իրենց պատվոգրերով ու դիպլոմներով զարդարել են դպրոցի պատվո տախտակը: Իսկ այսօր… Այսօր էլ նրանք իրենց փայլուն գիտելիքների, աշխատասիրության շնորհիվ արժանացան ոսկե մեդալի:

Շնորհավորում ենք դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, մասնավորաբար՝ մաթեմատիկայի ուսուցիչ, դպրոցի տնօրեն Մ. Թադևոսյանին ու հեռավար դասընթացներին ջանք ու եռանդ չխնայած Ռ. Հովակիմյանին:

…Չորս շրջանավարտ, որից երեքը` դիմորդներ, մեկը՝ հայրենիքի քաջազուն զինվոր:

Այդպիսինն էին այս ուստարվա մեր չկայացած «Վերջին զանգի» հերոսները…

Դասղեկ` Ա. Հարությունյան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *