ՍԻՍԻԱՆԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ «ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները: Սիսիանը հաղթող ճանաչվեց
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում։

Լուսանկարը` Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջից։

Սիսիան համայնք էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *