ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ

Սիսիանի տարածաշրջանում #ՉՈՒՆԵՆՔ կորոնավիրուսով վարակվածության կասկածելի կամ առկա որևէ դեպք🤒😷

Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Սիսիան ԲԿ-ն առաջնորդվում է Առողջապահության նախարարության նոր կորոնավիրուսի կանխարգելման մեթոդական ուղեցույցներով։ Ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա ցուցումների ունենք այլ երկրներից սահմանը հատած 31 քաղաքացի, որոնց նկատմամբ իրականացվում է տասնչորսօրյա հսկողություն (ամենօրյա ջերմաչափում, առողջական խնդիրների մասին տվյալների հավաքագրում և այլն)։ Ուստի պաշտոնապես հայտարարում ենք, որ Սիսիանի տարածաշրջանում չկա կորոնավիրուսով վարակվածության կասկածելի կամ առկա որևէ դեպք։
Տեղեկացնում ենք, որ Սիսիան ԲԿ-ն ապահովված է ախտահանիչ նյութերով և պարագաներով՝ ըստ անհրաժեշտության իրավիճակին պատշաճ արձագանքելու համար։
Ցանկացած դեպքում, եթե ունեք #տենդ, #չոր_հազ կամ#դժվարացած_շնչառություն, անմիջապես դիմեք բժշկի՝ բացառելով ինքնաբուժումը։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *