ՍԻՍԻԱՆՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԿՈՒՐԹԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄԵԽԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ

Սիսիանցիների հետ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի նախընտրական հանդիպման ընթացքում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նախօրեին Ստեփանակերտում իր եւ Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը, որը, ինչպես նշեց վարչապետը, լայն քննարկաման թեմա է դարձել սոցիալական ցանցերում: Ի մասնավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Երեկ տեսանյութ է հայտնվել, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի: Հիմա ուզում եմ վերլուծել իմ գործողությունները եւ հասկանալ` արդյոք ինչ-որ բան մեր սիրելի քաղաքացուն` Առաքելյան Մեխակին սխալ եմ ասել, կամ` սխալ եմ արել: Ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել երկու սխալ: Առաջինը` ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է կաշկանդվել, ասել, գիտես ինչ, առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ: Եւ ես այս երկու սխալի համար ուզում եմ Առաքելյան Մեխակից էլ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել: Ես ասել եմ, որ մենք մարդ ենք, սխալական ենք, կարող է սխալվենք, բայց մենք նենգ եւ անազնիվ բան քաղաքացու նկատմամաբ չենք անի, մանավանդ որ հիմա համոզված եմ, որ այդ խոսակցության արդյունքում Մեխակը եւ նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»….

Որոտան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *