ՍԻՍԻԱՆ ԲԱՌՆ ԻՆՁ ՏԱՆՈՒՄ Է ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում մարտի 11-ին սիսիանցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տպավորված Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված բազմության խանդավառ տրամադրությամբ, ի շարս բազմաթիվ այլ հարցերի, նշեց, որ սա իր չորրորդ այցն է Սիսիան եւ հպարտությամբ  ընդգծեց, որ, գոնե, սիսիանցիները չեն կարող ասել, որ ընտրություններից ընտրություն է երեւում այստեղ: Սակայն սիսիանցիների համար առավել ականջահաճո եւ սիրտ շոյող էր վարչապետի` Սիսիանի հետ կապված մեկ այլ ասելիք:

«Սիսիան բառն ինձ տանում է իմ մանկություն: Ինչի՞ հետ է դա կապված: Իմ հայրը ֆուտբոլի եւ վոլեյբոլի մարզիչ է եւ 80 ականներին մարզում էր Իջեւանի ֆուտբոլի թիմը, եւ Սիսիան բառը շատ հաճախ լսում էի: Շատ հաճախ: Ի՞նչն էր պատճառը: Որովհետեւ Սիսիանն ուներ շատ ուժեղ վոլեյբոլի թիմ, հիշո՞ւմ եք այդ թիմը: Եղբայրս էլ Իջեւանի թիմում խաղում էր: Երբ որ մրցումների պիտի գնային, անընդհատ հնչում էր` Սիսիան, Սիսիան, Սիսիան, բոլորի մտահոգությունն այն էր, որ տեսնես կկարողանա՞ն հաղթել Սիսիանի թիմին: Ես չգիտեմ` էդ թիմի խաղացողներից այստեղ ներկա են, թե` չէ, բայց եկեք ծափահարենք Սիսիանի այդ փառապանծ թիմին…»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոտան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *