ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆ ԱՐԱԽՍԶԱՏԻ ԵՐԿՈՒՀԱԶԱՐԱՄՅԱ ԴԱՄԲԱՐԱՆԸ

1970 թվականին ՍԻՍԻԱՆ ավանի արևելյան մասում՝ պատմական ՍՅՈՒՆԻՔ բերդավանի տարածքում, որին տեղաբնիկները «ՇՀԱՐՍՏԱՆ» (պարսկերեն՝ «քաղաքատեղի») են կոչել, պատահաբար բացվեց Ք.ա. 1-ին դարի երկրորդ կեսին կառուցված ստորգետնյա դամբարան: Պարզվեց, որ նրանում դիակիզմամբ թաղվել է ՍՅՈՒՆԻՔԻ նախարար (իշխան) ԱՐԱԽՍԶԱՏԸ: «Արախսզատ»՝ նշանակում է «աստվածների երաշխավորությամբ ծնված»:
Դամբարանում հայտնաբերվել են մահճի և իշխանական գահի մասեր, աշտանակներ, դաշույններ, նիզակի ծայրեր, նետասլաքներ, դանակներ, ոսկե զարդեր (իշխանական գավազանի գլխիկ, առյուծագլուխ ապարանջաններ, երեք մատանի, ականջօղ, կրծքազարդի յոթ կախիկ), մատանիների ակեր, մեծ թվով ուլունքներ, մեկ ոսկե և 14 արծաթե դրամներ, արծաթե թասեր, սկահակներ, խեցեղեն և այլն:
Գտածոների թվում են նաև գեղագիտական մեծ արժանիքներ ունեցող հինգ արծաթե ոսկեջրած, 8,2սմ տրամագծով մեդալիոնները: Դրանցից մեկի վրա պատկերված է հայոց հաղթանակի թևավոր աստվածուհի ԱՆԱՀԻՏԸ, իսկ մյուսում՝ ռազմի աստվածուհի ՆԱՆԵՆ:
Լուսանկարում՝ ԱՆԱՀԻՏ աստվածուհու պատկերով մեդալիոնն է (լուսանկարը վերցված է Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Ճանաչիր քո երկիրը. Սյունիք» ալբոմ-կատալոգից, Երևան, 2009, էջ 11):

Սիսիանի պատմության թանգարան-ի էջից

2 մեկնաբանություն ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆ ԱՐԱԽՍԶԱՏԻ ԵՐԿՈՒՀԱԶԱՐԱՄՅԱ ԴԱՄԲԱՐԱՆԸ հոդվածին

  1. ԿԵՑՑԵՔ ԴՈՒՔ, ՀԻԱՑԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԱՆՇՈՒՇՏ ՈՒՆԵՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍՕՐՎԱ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՎԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ ԹՈՂ ՍՈՎՈՐԵՆ, ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԱԶԳԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՎ, ՈՉ ԹԷ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵԼՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ…

  2. Տպավորված եմ…Սա արժեքավոր փաստ է այն մասին, թե ինչպես են երկու հազար տարի առաջ մեր նախնիները պատկերացրել Անահիտ Աստվածուհուն։ ( Կամ, գուցե տեսե՞լ…։ Թևերը շատ տպավորիչ են…ասես մետաղյա լինեն` տեխնիկական հնարներով…) Թագն էլ է հետաքրքիր։ Պարզ չի` թա՞գ է, թե սանրվածքը…թե՞ այլ հարմարանք…
    Շնորհակալություն նյութի համար, սիրելի Արևհատ Ամիրյան։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *