Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք

ԱՅՍՊԻՍՈՎ…

Հարգելի սիսիանցիներ, ինչպես գիտեք Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք՝ վարակի այլ օջախից:
Ինչ ենք հորդորում անել՝
Տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում
Նվազագույնի հասցնել բոլոր տեսակի շփումները
Խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց (հարսանիք, թաղում, կնունք, ծնունդ և այլն) և մեծաքանակ հյուրեր հրավիրելուց, քանի որ վտանգում եք ձեր և ձեր հյուրերի առողջությունն ու կյանքը: Անհնարինության դեպքում իրականացրեք հնարավորինս նեղ շրջանակով՝ խուսափելով անհարկի ողջագուրումներից և պահելով անվտանգության կանոննորը
Պահել սոցիալական հեռավորություն, հատկապես խանութներում, սուպերմարկետներում, և ցանկացած այլ հաստատությունում, որտեղ մարդկային հոսքը հաստատության կողմից չի կառավարվում՝ կուտակումներից խուսափելու նպատակով
Պարբերաբար լվացեք ձեռքերը օճառով՝ մանրակրկիտ և 20 վայրկյան տևողությամբ, ինչպես նաև հաճախ ախտահանեք դրանք🚰🧴
Կրեք պաշտպանիչ դիմակներ, հատկապես մարդաշատ վայրերում😷🚿
Բոլոր տնտեսվարողներին, գրասենյակներին և հիմնարկներին կոչ ենք անում պահել անվտանգության և հիգիենայի սահմանված կանոննները, ապահովել աշխատակիցներին դիմակներով և ախտահանիչ նյութերով 🧴🧤😷
Անգամ ամենաչնչին կասկածի կամ վատ զգալու պարագայում տեղեկացրեք բժշկին՝ ☎️ զանգի միջոցով՝ խուսափելով ինքնաբուժմամբ զբաղվելուց:
‼️Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելն այսուհետ կախված է մեզանից յուրաքանչյուրի գիտակցության և պատասխանատվության մակարդակից: Հետևաբար հորդորում ենք
📍իրավիճակին լուրջ վերաբերվել
📍լինել զգոն
📍հետևել բացառապես վերոնշյալ անվտանգության կանոններին:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *