Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել

Անհայտ անձն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի հետևանքով տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով ներսից բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերտիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:

aysor.am

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *