Սիսիանի ԲԿ-ն տեղեկացնում է…

‼️ՀՐԱՏԱՊ‼️

‼️Սիրելի սիսիանցիներ,

‼️‼️Սիսիան ԲԿ-ն տեղեկացնում է, որ այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության 7️⃣0️⃣ հաստատված դեպք:

Ըստ համայնքների և բնակավայրերի պատկերը հետևյալն է՝

 

🔸Գորայքում՝ 3
🔸Բալաքում՝ 1
🔸Շաքիում՝ 7
🔸Տոլորսում՝ 1
🔸Նորավանում՝ 1
🔸Սիսիանում՝ 57:

⚫️Ունենք արձանագրված 1 մահ:
Ներկայումս մեկուսացված է 2️⃣5️⃣0️⃣ քաղաքացի:

Հիվանդության տարածման հիմնական պատճառը մեծամասշտաբ հավաքներն են՝ ծննդյան կամ թաղման արարողությունները:

Վերջին թաղման արարողության մասնակիցներից շատերն արդեն իսկ ունեն գանգատներ և համարվում են կասկածելի:

Այդուհանդերձ, Սիսիան ԲԿ-ն ևս մեկ անգամ կոչ է անում՝
🔴Չկազմակերպել մարդաշատ միջոցառումներ այդ թվում ծնունդներ, հարսանիքներ, նշանադրություններ, թաղման և հոգեհացի արարողություններ և չմասնակցել դրանց
🔴Թույլ չտալ Երևանում կամ ՀՀ այլ քաղաքներում, ինչպես նաև ՌԴ-ում կամ այլ երկրում ապրող ձեր բարեկամները կամ ընկերները ձեզ հյուր գան։ Պարզապես հարգալից կերպով բացատրեք նրանց համաճարակային իրավիճակով պայմանավորված ձեր այդ դժվար որոշումը
🔴Կրել դիմակ
🔴Պահպանել սոցիալական հեռավորություն հանրային մարդաշատ վայրերում
🔴Պարբերաբար լվանալ և ախտահանել ձեռքերը
🔴Կասկածելի ախտանշանների դեպքում դիմել ձեր ընտանեկան բժշկին
🔴Ամբողջությամբ գիտակցել իրավիճակի լրջությունն ու հնարավոր անդառնալի հետևանքները:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *