Վոլեյբոլի մրցաշար Գորայք համայնքում

15.10.2019-18.10.2019թթ Գորայք համայնքում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար , որին մասնակցում էին Գորայքի, Սառնակունքի և Սպանդարյանի միջնակարգ դպրոցների աշակերտները:

Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցաշարին և հանդես եկան բավականին լուրջ պատրաստված:

Արդյունքում հաղթող ճանաչվեց Սպանդարյանի միջնակարգ դպրոցի թիմը. Հաղթող թիմին համայնքապետարանի կողմից շնորհվեց շնորհակալագիր և խրախուսական նվերներ:

Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին , հատկապես հաղթող ճանաչված ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ թիմին, մաղթում նոր մրցաշարեր և հաղթանակներ:

Գորայքի համայնքապետարան-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *