ՑԱՎԱԼԻ…

Ցավալիորեն շատ վաղ ընդհատվեց սիսիանցի հարյուրավոր պատանիների եւ աղջիկների սիրելի մարզիչ, լավագույն ընկեր եւ սիսիանցի հրաշալի երիտասարդ, քիք-բոսքինգի «Արիամարտ» ակումբի նախագահ Դավիթ Վալիկի Համբարձումյանի կյանքը, մարդ, ով բազմիցս է մարզահարթակներում բարձր պահել Սիսիանի պատիվը, մարդ, ով իր ղեկավարած ակումբի պարապմունքերին հաճախող պատանիների եւ աղջիկների մեջ սերմանում էր ոչ միայն առողջ հոգին առողջ մարմնում հանրահայտ ճշմարտությունը, այլեւ նրանց սովորեցնում էր արժանապատիվ ապրելու, մարզական բարձունքներ նվաճելու, բայց միշտ` համեստ եւ նվիրյալ լինելու դասեր…

Ննջիր խաղաղությամբ, սիրելի Դավիթ, դու քո կարճատեւ կյանքի ընթացքում կարողացել ես քո ակումբի պատանիներին, մարզական նախանձախնդրությունից զատ, սովորեցնել մարդ լինելու բարձր կոչումը…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *