Ցավում ենք եւ ափսոսում…

Կյանքից հեռացավ մեր կողմից շատ սիրված ու հարգված մանկավարժ Սոսիկ (Ադելա) Իշխանի Հովակիմյանը:
Դաժան հիվանդությունը մեզանից խլեց մեր հասարակության լավագույն անդամներից մեկին՝ իրեն ճանաչողների սրտերում թողնելով խոր կսկիծ և ափսոսանք:
Իր ամբողջ կյանքը Ս. Հովակիմյանը նվիրել էր մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին՝ իր սաների հոգիներում սերմանելով մեծ սեր և նվիրում հայոց լեզվի և հայ գրականության նկատմամբ:
Աշխույժ, կենսախինդ ու խոսքաշեն՝ նա ցանկացած հավաքույթի հոգին էր դառնում անմիջապես, իր անմիջական և սրամիտ պատմություններով գրավում բոլորին:
Նա իսկական քաղաքացի էր և մտավորական՝ ցանկացած հարցի վերաբերյալ իր տեսակետներով ու խելացի դատողություններով, նաև դիմացինի հետ իր կենսափորձով կիսվելու և օգնելու պատրաստակամությամբ օժտված:
Իսկ նրա պատմություններն ու զրույցները արդեն թևավոր խոսքեր են դարձել մեր կոլեկտիվում ու դեռ երկար կհիշվեն:
Ննջեք խաղաղությամբ, սիրելի ընկեր Հովակիմյան:
Ձեր թանկ ու նվիրական հիշատակը միշտ կպահենք մեր սրտերում:

 Սիսիանի ավագ դպրոց

Մեկ Արձագանքման Ցավում ենք եւ ափսոսում… համար

  1. Տիգրան Լինների Պապիկյան says:

    Ընտանյոք հանդերձ ցավակցում եմ ընկեր Հովակիմյանի հարազատներին,բարեկամներին,գործընկերներին և նրան ճանաչող բոլոր մարդկանց։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *