ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ-70. Արվեստագետը, նկարիչը, ստեղծագործող մարդն իր հայրենիքում պետք է ապրի…

Լրացավ սիրված նկարիչՀՀ արվեստի վաստակավոր գործիչՀայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միքայելի Միրզոյանի 70 ամյակը:

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում: 1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների:1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն): 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թ.թ. ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու: 1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002 թ.թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: 2002 թվականից մինչև 2015 թվականի հունվար ամիսը եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: 2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ  է, 2014 թվականից` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ: Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են ՀՀՌԴՈւկրաինայի ԱՄՆ ի,  ՖրանսիայիՀնդկաստանիՍիրիայիԻսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործումէ բնանկարիդիմանկարինատյուրմորտի ժանրերում։ Գործերից են՝ «Աննայի դիմանկարը», 1982, «Ծաղիկներով կինը», 1984, «Լռություն», 1985, «Պարտեզում», 1990, «Ամառ», 1991, «Ճոճանակ», 1992, «Ընթրիք բնության գրկում», 1992, «Աշնան բանաձևը», 1994, «Լուսինեի դիմանկարը», 1995, «Երկնագույն ռապսոդիա», 1997, «Կինն ինտերիերում», 1997, «Մտորում», 1999, «Գառնիի ձորում», 2003, «Նատյուրմորտ», 2005: Անհատական ցուցահանդեսներն են՝ 1989 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն, 1995 Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2000 թ.` Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2005 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիան, Էջմիածին, 2005 Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2007 Վանաձոր, Գյումրի, 2010 Հայաստանի նկարիչների միություն, Երևան 2010 Ստեփանակերտի Ազատության հրապարակում ցուցադրվել է «Արցախ» պաննոն, 2010 Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճում՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես, 2010 Նովի Սադ քաղաք, Սերբիա, 2014 Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա, 2014 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան:

Մրցանակներն են՝ 1986 ԽՍՀՄ աշխատանքային արիության շքանշան, 2005 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2005 Ակսել Բակունցի անվան մեդալ, 2005 Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի, 2006 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006 Գեղարվեստի և գիտությունների Պետրովյան Ակադեմիայի իսկական անդամ (Սանկտ Պետերբուրգ), 2007 ՀՀ պետական մրցանակ, 2008 Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշան, 2009 Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ: 2014 Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պատկերագրքի շնորհանդեսն ու ծննդյան  70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան «Նաիրյան» վոկալ անսամբլը, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակիցները, «Նարեկացի» արվեստի միության անդամները եւ ուրիշներ: «Մենք եկել ենք շնորհավորելու վարպետին՝ Փարավոն Միրզոյանին: Թեպետ ամենաբարձր նվերը հենց իր պատկերագիրքն է, բայց մենք էլ ենք նվեր բերել՝ ծաղկեփունջ, ի տարբերություն սովորական ծաղիկների՝ անթառամ, հնչյունակերտ ծաղկեփունջ, այն ծաղկեփնջերի նման, որ կերտել է ինքը՝ Միրզոյանը»,- ասել է Դանիել Երաժիշտը: Պատկերագրքում տեղ է գտել Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսեւի` «Միրզոյանի կտավների կոլորիտային մեղեդին եւ պոետիկ կառուցվածքը ճիշտ գնահատելու համար պետք է լինել նրա հայրենիքում: Իսկ բարձր կոչումներն ու տիտղոսները , փառքն ու համբավը՝ երկրի սահմաններից դուրս, չեն փոխել ճանաչված հայ նկարչին» խոսքերը:

Հայաստանի Նկարիչների միութան նախագահ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ հպարտ է գտնվել Հայաստանի ազգային պատկերասրահում եւ իր խոսքը հղել իր վարպետին՝ Փարավոն Միրզոյանին, ապա շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարչին հոբելյանի եւ պատկերագրքի շնորհանդեսի առիթով` հնչեցնելով Նկարիչների միության ուղերձը: ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, շնորհավորելով վրձնակցին, նրան բնորոշել է որպես սիրելի ընկեր եւ հիանալի արվեստագետ: «45 տարի իմ աչքի առաջ է եղել Փարավոն Միրզոյանի մարդկային, ստեղծագործական կյանքը, եւ ես շատ ուրախ եմ, որ  այստեղ եմ եւ առիթ ունեն իրեն շնորհավորելու արդեն որերորդ պատկերագրքի առիթով: Ի դեմս Փարավոն Միրզոյանի՝ մենք Հայաստանում պատիվ ունենք ունենալ մի արվեստագետի, որն իսկապես արժանի է ժողովրդական կոչմանը, ընդ որում՝ ես զուտ կոչումը նկատի չունեմ: Ինքը միշտ աշխատել է եւ մշտապես աշխատում է: Ես չեմ կարող չհարգել նման արվեստագետներին, որոնք պարզապես վառվում են արվեստով եւ դրա մեջ են ապրում»,- ասել է Արամ Իսաբեկյանը:

«Ես հիշեցի, թե ինչ մեծ ցանկությամբ մեկնեցի Լենինգրադ, եւ ինչ մեծ ցանկությամբ վերադարձա Հայաստան… Արվեստագետը, նկարիչը, ստեղծագործող մարդն իր հայրենիքում պետք է ապրի: Մեծ արվեստը ստեղծվում է այս հող ու ջրի վրա, այս երկնքի տակ, այս սարերում, այս ամպերի ներքո… Հետաքրքիր է, որ մեր փոքր երկրում, երբ գնում ես Ապարան, այնտեղ ամպերն ուրիշ են, Լոռիում լրիվ ուրիշ կյանք է, Արցախում՝ հրաշք»,-ասել է Փարավոն Միրզոյանը` կարեւորելով այն հանգամանքը, որ պատկերագրքի շնորհանդեսը եւ իր ծննդյան 70 ամյա հոբելյանը տեղի է ունենում Ազգային պատկերասրահում. «Կարեւոր եմ համարում այն, որ մեր այսօրվա հավաքը ոչ թե կառավարական է, այլ ժողովրդական, մենք հավաքվել ենք ժողովրդով… Ես մոմով լավ մարդիկ եմ փնտրում եւ գտնում եմ… Այսքան ժողովուրդ, այսքան հրաշալի մարդիկ, որ այսօր հավաքվել են, դա նշանակում է, որ ձեզ գտել եմ»,- ասել է Փարավոն Միրզոյանը:

Գարիկ Ավետիսյան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *