ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹ ԱՂՄՈՒԿԸ ՍԻՍԻԱՆԻ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐԻ ՇՈՒՐՋ

Վերջին տարիներին ադրբեջանական մամուլում, մասսայական ինֆորմացիայի մյուս միջոցներում հանդիպում ենք անհեթեթության հասնող այնպիսի հրապարակումների, որոնք միայն զարմանք են առաջացնում: Արևմտյան Հայաստանի դեմ որպես կռվան հորինվել է Արևտյան Ադրբեջան տերմինը, ըստ որի այսօրվա Հայաստանի տարածքը հայտարարվում է ոչ ավել ոչ պակաս` Արևմտյան Ադրբեջան: Ցավալին այն է, որ այդ մասին ասվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակներով: Ասվում է մի պետության քարոզչամեքենայի կողմից, որը պատմական ասպարեզ է իջել 1918 թվականին: Պատմությունը դրանից առաջ ուրիշ Ադրբեջան չի ճանաչում: Հայտնվել են նորահայտ վայ գիտնականներ, որոնք իրենց իրավունք են վերապահել վերաշարադրել պատմությունը: Ադրբեջանի դպրոցական դասագրքերում հին աշխարհի քարտեզի վրա հայտնված Հայաստանն անգամ մեծ աղմուկ է բարձրացրել այստեղ: Հետաքննություն է սկսվել պարզելու, թե ում մեղքով է հին Հայաստանը աշխարհի քարտեզի վրա որպես աշխարհի հնագուն պետություն դպրոցականներին հրամցվել:

Ադրբեջանական հետքեր են որոնվում նաև Սյունյաց աշխարհում և նրա հարավայինդ արպաս Զանգեզուրում: Վերջերս մեգալիթյան դարաշրջանից մեզ հասած Սիսիանի Զորաց քարերի մասին այդպիսի մի հոդված է տպագրվել ադրբեջանական ինտերնետային կայքերից մեկում (Day.az): Օգտագործելով հայ մի քանի գիտնականների` Զորաց քարերի մասին Պարիս Հերունու տեսակետների մերժման մասին հրապարակումը, հոդվածագիրը հանգել է մի քանի անհեթեթ եզրահանգումների: Գիտնականներն, իսկապես, մերժել են Պարիս Հերունու` հնավայրին տրված տարիքը, Քարահունջ անվանումը և աստղագիտական նշանակությունը: Սա սովորական գիտական բանավեճ է: Միջնադարյան դոգմաների շրջանակներում կաղապարված երկրի ներկայացուցիչներին զարմացրել է բազմակարծությունը, մեկ հարցի վերաբերյալ տարբեր գիտնականների ունեցած ոչ նմանապիպ մոտեցումները: Եվ դրանից հոդվածագիրը ոչ ավել ոչ պակաս եկել է այն եզրակացության, որ Զորաց քարերը Ադրբեջանական հնավայր է և հոդվածն էլ կրում է «Հայ գիտնականները կոչ են անում հրաժարվել Ադրբեջանական հուշարձանը կեղծելուց» վերնագիրը: Հոդվա5_646_1299329883ծագիր ոմն Լեյլա Թարվերդիևան նյութը շարադրել է հիմք ընդունելով Կովկասի պատմության ինստիտուտի տնօրեն, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի իրավունքի և մարդու իրավունքի ինստիտուտի ավագ գիտական աշխատող Ռիզվան Հուսեյինովի այս հարցի վերաբերյալ հայտնած կարծիքը:

Վկայակոչելով հայ գիտնականների` հնավայրին Քարհունջ անվանման մերժման տեսակետը, որը, նաև` մեր կարծիքով, միանգամայն ընդունելի տեսակետ է, հոդվածում նշվում է, որ դա թուրքական հնավայր է և կոչվել է Ղոշուն -Դաշ (Զորքի Քարեր): Ոչ ոք չի ժխտում, որ հնավայրը պատմական որոշ ժամանակահատվածում Զորաց Քարերի հետ մեկտեղ կրել է նաև նշված անունը: Բայց մինչև այդ անվանման հիշատակումը, ճիշտ կլիներ թերթեին Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը», որը Սիսիանի մասին առաջին գրավոր հիշատակությունն է: Ըստ Սյունյաց տան պատմիչի`  դեռևս 13-րդ դարում այստեղ օտարահունչ անվամբ ոչ մի բնակավայր չի եղել: Մեր հազարամյակի սկզբների Սյունիքի նահանգի Ծղուկ գավառի (որը զբաղեցրել է ներկայիս Սիսիանի տարածքները) բնակավայրերի թիվն ու ցանկը բարեբախտաբար հասել է մեզ: Շուրջ 1000 տարի առաջ գավառն ունեցել է  75 բնակավայր: Ըստ Ստեփանոս Օրբելյանի  13-րդ դարում Սիսիանի ներկայիս տարածքները զբաղեցնող Ծղուկ գավառը և Այլախենթա գավառը ունեցել են հետևյալ բնակավայրերը.

ԾՂՈՒԿ ԳԱՎԱՌ

Նորիք, Ցուր, Խովիտ, Հարժիք, Բերդկաներեչի, Տաթև, Ծացարդ, Տաշու, Արիտ, Արծիվ, Խոտուք, Ախնեն, Բերդն, Երեծ, Ըղուերծ, Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Տոլորք, Տորունկույք, Աքացի, Դաստակերտ, Մեծիք, Աղաթմարաթ, Ցողունի, Արևես, Արթեք,Ծննի, Ողիհի, Գետակից, Խանք, Ծաղկա, Ծեղթի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Լոր, Մշկաձոր, Սապատաձոր, ՓոքրՈւյծ, Տորունիք, Տխունիք, Թործողու, Գրվակ, Պիսաք, Խուրեք, Մորենի, Բնունիք, Աթղեք, Օրդիքիք, Ըշտկամայրի, Բղեան, Որձաբերդ, Կորովի, Կիրակոսիկ, Բռնակոթ, Կամավանք, Վասակակերտ,  Շաղատ, Ապարանիցգետ, Մեծաձոր, Վաղատին, Գոմեր, Կաքավարտի, Ագարակիկ, ԳայլոցՎանք, Մուցք, Շաղատովանք, Շոքար, Փեթականոց, Աղիտու, Կուրավանք:

ԱՅԼԱԽԵՆԹԱ ԳԱՎԱՌ

Քաղատակ, Զաքեիվանք, Դաստակերտ, Քարունջ, ՎերինԲորտի, Բյուրոտիվանք, Սարափարախ, ԳոդաձորՆերքին, ԳոդաձորՎերին, Ակունք, Մեծաձորմյուս, Կոռոշափոր, Մազազնե, Շաքե, Լերինվանք, Անգեղակոթ, Բորտի, Գղվրթոտ, Յուղոտամաղք, Ուռականգետ, Գինականգետ, Որդանհայր, Ձկնարած, Ձղահայրյանք, Սապատաձոր, Բողոտիջուր:  Ստ. Օրբելյան, «Սյունիքի պատմություն», (Երևան 1986թ., էջ 394-395):

Թեև դրանցից images (1)յուրաքանչյուրի անվան ծագումնաբանությունն այսօր չունենք, բայց մի բան անառարկելի է, որ բոլորն էլ եղել են զուտ հայկական: Այսքանի մեջ եկեք գտնենք անգամ մեկ օտար հնչողություն կրող անվանում:

Սակայն 18-րդդարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Սիսիանի քարտեզի վրա սկսել են երևալ բնակավայրերի օտարահունչ անուններ: Պատմական որոշակի ժամանակահատվածներում այստեղ ներխուժած խաշնարած ու քոչվոր ցեղերը բնակավայրերի անվանումները սկսել են հարմարեցնել իրենց: Խոսելով տեղանունների աղավաղումների մասին,  դեռևռ 19-րդ դարի վերջերին հայ մեծ ազգագրագետ Երվանդ Լալայանը բերում է Սիսիանի Սոֆուլու գյուղի օրինակը: Ըստ նրա եղել է Սոֆուլու խաշնարած ցեղ: Այդ ցեղը ունեցել է ոչխարի հսկայական քանակություն: Ամռանը նրանք իրենց անասունների մի մասը բերել են նաև մեր կողմերը և ձմռանը մնացել հին հայկական լքված գյուղում`  այն ցեղապետի անունով կոչելով Սոֆուլու:

Կարելի է շատ օրինակներ բերել: Հին Սապատաձորն, օրինակ, աղավաղել և կոչել են Զաբազադուր, Որդիքիսը` Օրթոքյուզ, Բլեկանը` Բալաք-քրդերեն` չալ, Բերդինը` Վերդի, հետո` Մալիքլար, Երեմիսը` Իրիմիս, Պսակը` Փյուսագ, Արևիսը` Արավսա, Որոտը` Ուռուտ, Աղիտուն` Աղուդի, Վաղատինը` Վաղուդի, Բռնակոթը` Պիրնաուտ, Լծենը` Լիզեն, Տոլորսը` Դուլուս, Բնունիսը` Բինիս, Սյունին` Ղարաքիլիսաևայլն: Նույն կերպ նաև Զորքի Քարերին տրվել է Ղոշուն-Դաշ անվանումը: Դժբախտաբար այս բնակավայրի պատմական անունը մեզ հայտնի չէ: Թե ինչ անուն է կրել բնակավայրն իր հիմնադրման օրից, հայտնի չէ: Բնակավայրի պատմական անվանումը չի հաջողվել ճշտել նաև ազգագրագետ Երվանդ Լալայանին, մեր հայրենակից ակադեմիկոս Մորուս Հասրաթյանին, որոնք ժամանակին այստեղ կատարել ենհ ետազոտություններ: Ավելի ուշ շրջանում մարդիկ, հաշվի առնելով քարերի դասավորությունն ու դիրքը, այն անվանել են Դիք-Դիք քարեր, Ցից-Ցից քարեր, հաճախ նաև` Զորքի քարեր: Իսկ լեռնաշխարհ թափանցած օտար ցեղերը թարգմանաբար այն կոչել են Ղոշուն-Դաշ (ղուշուն-զորք, դաշ-քար): Ինչպես նշում է պատմական գիտությունների դոկտոր, մեր հայրենակից Գևորգ Ստեփանյանը «..Հայկական որոշ գյուղերի իրանական կամ թյուրքական անունները հիմնականում պայմանավորված էին օտար տիրապետությունների բացասական ազդեցությամբ, որի հետևանքով դրանցից մի քանիսը ժամանակի ընթացքում կորցրել էին տեղանունների ազգային-ավանդական անվանումները», (Գ.Ստեփանյան, «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին», Եր.2010թ., էջ 8):

1989-90 թվականներին անվանափոխված բոլոր տեղանունները ստացել են իրենց պատմական անվանումները:

Այնուհետև ադրբեջանցի պատմաբանը հանգում է այն եզրակացության, որ այստեղ կատարված թաղումները քոչվոր-թուրքական թաղումներ են: Հասարակ տրամաբանությունից զուրկ եզրակացություն է: Ինչպես կարող էինդ րանք լինել թուրքական, երբ տարածքում այդ ժամանակներում ընդհանրապես թուրքեր չեն եղել: Այլազգիների (սելջուկներ, արաբներ, թուրքեր, թաթարներ, imagesպարսիկներ, քրդեր և այլն) ինտենսիվ մուտքը Սիսիանի տարածաշրջան սկսվել է  18-րդ դարի վերջերից և 19-րդ դարիս կզբներից: Նրանց այստեղ են ձգել նաև մեր հարմարավետ ամառային արոտավայրերը: Գալիս էին ոչխարի հոտերով, բազմանդամ ընտանիքներով:

«Մուրճ» ամսագրի տվյալներով միայն  1905 թվականին Շուշիի և Բաքվի գավառներից Սիսիանի սարերում կային շուրջ 40 000 թուրք քոչվորներ, որոնց հոտերը փռված էին Բազարչայից մինչև Մինքենդ, Վայքի սահմաններից մինչև Աղոթարան: Եկել ու այսպես շատերը մնացել ու բնակություն են հաստատել լքված հայկական գյուղերում և վերանվանել նաև այդ գյուղերի անունները:

Ըստ ժողովրդագիր Զավեն Կորկոտյանի` 1831 թվականի մարդահամարի տվյալներով Սիսիանի բնակչություն ունեցող 28 գյուղերից մի քանիսում 2155 հայերի կողքին արդեն հաշվառվել են  558 այլազգիներ (Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)», հրատարակչություն Մելքոնյան ֆոնդի, Յերեվան 1932,էջ 142,143): Ըստ նույն աղբյուրի, 1830-ական թվերի աշխարհագիրի ժամանակ նրանք անվանված են թաթար, ըստ որում այդ հասկացության տակ ամփոփել են նաև բոլոր մնացած իսլամազգերին, իսկ մի շարք պրովինցիաներ ել կոչելիս են յեղել ուղղակի  «մուսուլմանական պրովիցիաներ»:

Հետագայում «մուսուլման» տերմինը ճշտորոշվում ե և ընդունվում «թաթար» տերմինը, վորով դուրս են մնում քրդերը, պարսիկները, կարափափախները և այլն», նույն տեղը, էջ 21: (Կարափա փախները Միջին Ասիաից Կովկաս ներխուժացծ թուրքական ցեղեր էին: Կարա` սև, փափախ` գլխարկ, կրել են սև գառան մորթուցկ արված գլխարկներ):

Վկայակոչելով հայ ազգագրագետ, տնտեսագArshav_Gndevanq-Jermuk-Shaqi-ZoracQarerQarahunj-SataniKamurj-Tatev-20100710-IMG_7544-13ետ և պատմաբան Ստեփան Զելինսկուն, Ե. Լալայանը գրումէ. «Սիսիանու թաթարները Միջին Ասիայի մոնղոլական զանազան ցեղերի և առավելապես սելջուկների մնացորդներ են, որոնք յետոյ խառնուել են Պարսկաստանից եկողների և արաբական ցեղերի հետ», (Ե. Լալայան, «Զանգեզուրի գավառ», Թիֆլիս,1898թ.,էջ 96): Միայն 1936 թվականից այդ բոլոր ցեղախմբերը ստացել են մեկ ընդհանուր անուն` ադրբեջանցիներ:

Ըստ եղած հնագիտական հետազոտությունների բնակավայրը հիմնադրվել է մեր թվարկությունից դեսևս 1800 տարի առաջ, երկրորդ հազարամյակի սկզբներին և արդեն բոլորում է իր գոյության 3800 ամյակը: Այդ տեսակի կառույցները մինչև անցած դարի 80-ական թվականները դիտվել են որպես պարզապես մեգալիթյան դարաշրջանի բնակատեղիներ: Որ դրանք եղել ենբ նակավայրեր, անառարկելի է: Դա են վկայում հողի մեջ կառուցված քարաշեն և հատակագծված կացարանները, կանոնավոր փողոցները: Բնակավայրը օղակում են վիթխարածավալ քարաբեկորներ, որոնց վերևի հատվածներում բացված են ոչպարզագույն անցքեր: Բնակավայրն ունի նաևիր դամբարանադաշտը:

Մեր հայրենակից, աշխարհահռչ ակգիտնական Նիկաղայոս Ադոնցը նույնպես անդրադարձել է այդ տիպի կառույցներին: Նրա կարծիքով դրանց մի մասը եղելեն բերդեր, մանավանդ այնպիսիները, որոնք օղակված են քարերի մի քանի շարքով: Անծանոթ այցելուն այսօր էլ ակամա այդ տպավորությունն է ստանում: Թվում է, թե բարձրացված քարերը մեր նախնիներն արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար օգտագործել են որպես վահան, իսկ բացված անցքերը՝ դիտակետ:

Եվ վերջապես եթե անընդունելի համարենք Պարիս Հերունու կողմից հնավայրին տրված Քարահունջ անունը (Քարհունջը Գորիսի գյուղերից է և գտնվում է հնավայրից 35-40 կիլոմետր հեռավորության վրա) և 7000-ամյա տարիքը, ապա ճիշտ չէ ամբողջովին հերքել կառույցի աստղագիտականն շանակությունը, մանավանդ, որ այստեղ տարիներ առաջ կատարված մասնակի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ոչ միայն տարբեր զարդեր, խեցանոթներ, այլև` գործիքներ, որոնք կարող էին օգտագործված լինել աստղագիտական հետազոտությունների ժամանակ: Անգլիայում, Իսպանիայում և այլ երկրներում հայտնաբերված նման մեգալիթյան կառույցների մի մասն ըստ գիտնականների կապ են ունեցել աստղագիտության հետ: Անգլիական Սթոունհենջը (թարգմանաբար՝ կախովի քարեր) և Սիսիանի Ցից-ցից քարերը կամ Զորաքարերը նման են իրար:

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Էլմա Պարսամյանը առաջիններից հայտնեց այն կարծիքը, որ Սիսիանի նախնադարյան այդ կառույցը կարող էր ունենալ աստղագիտական նշանակություն, ծառայել Արեգակի և Լուսնի դիտարկումների նպատակով: Նա այդ առթիվ գրել է. «Այդ միտքը զուրկ չէ հիմքից, եթե հիշենք, որ հին Հայաստանում կիրառություն էր գտել լուսնաարեգակնային օրացույցը: Արժե  իշատակել, որ Զանգեզուրի օղակաձև քարակառույցներից մեկի տրամագիծն անցնումէ 30 մետրից, իսկ արևելքում տեղադրված որոշ քարերի վրական կլոր անցքեր, որոնք կարող էին տարվա որոշակի օրերին օգտագործվել ցերեկային         լուսատուների դիտարկման համար» («Սովետական Հայաստան» ամսագիր, 1985թ., համար 8, էջ3):

Անկախ այն հանգամանքից, թե հնավայրի հետագա պեղումներիցկ հաստատվի, թե կմերժվի բնակավայրի նաև աստղագիտական նշանակությունը, սակայն մի բան անքննելի է. Այդ կառույցն ընդհանրապես ոչ մի կապ չունի Սիսիան ներթափանցած խառնածին ցեղերի հետ:

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պատմաբան, Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *