Հյուրասիրում են սյունեցիները.ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼԸ

DSC06604

Արդեն երկրորդ տարին է՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ Սիսիանի տարածաշրջանի Mja Sisian գեղատեսիլ վայրում կազմակերպվում է Աշոտավանի ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով, որին մասնակցում են ոչ միայն Սյունիքի, այլեւ՝ հարեւան մարզերի՝ ազնվամորի արտադրողները: Փառատոնի բացմանը ներկա էին եւ ողջույնի խոսք ասացին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը: Ներկաներին եւ փառատոնի մասնակիցներին իր օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքն ասաց Իշխան սարկավագ Գեւորգյանը: Խոսելով ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսության զարգացման գործում զբոսաշրջային տուրիշզմը գերակա ճյուղ դարձնելու քաղաքականության մասին, Սյունիքի փոխմարզպետը մասնավորաբար նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է ստանում եւ մեծ մասսայականություն վայելում զբոսաշրջության այս ձեւը՝ փառատոնային զբոսաշրջությունը, որը նպաստում է մեր երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանը եւ հանրահռչակմանը: «Փառատոնային զբոսաշրջությունը նպատակ ունի արմատավորել, ամրապնդել մեր ազգային սվորույթները, ավանդույթները, համայնքայի20229841_1739011019731769_9176855147528327796_oն առանձնահատկությունները: Որպես բնութագրիչ շատ կարեւորվում է համայնքի անդամների կապվածությունը եւ ներգրավվածությունը իրենց համայնքին, ինչի ականատեսն ենք դառնում: Այս իմաստով ազնվամորու փառատոնը կարող է փառատոնային զբոսաշրջության լավագույն մոդելը լինել»,-ասաց նա:

Փառատոնի բոլոր մասնակիցները ջանք չէին խնայել իրենց տաղավարները գեղեցիկ, հրապուրիչ, ինքնատիպ ու տպավորիչ դարձնելու համար, եւ ցուցադրել էին ոչ միայն ազնվամորի եւ նրանից ստացվող բազմազան ու բազմապիսի տեսականի, այլեւ՝ սեփական քրտինքով, ստեղծագործ ձեռքի շնորհքով պատրաստած ամենատարբեր իրեր ու առարկաներ, սննդատսեակներ, դեղաբույսեր եւ բուսատեսակներ:

Մեզ հետ զրույցում երկար տարիներ ազնվամորու մշակությամբ զբողվող Ելենա Գրգորյանը նշեց, որ աշոտավանցիները ազնվամորու մշակությամբ զբաղվել են ավելի վաղ՝ 1975 թվականից, բայց «Վորլդ Վիժն» կազմակերպության աջակցությամբ այն նոր թափ առավ, ներդրվեցին արտադրական նոր տեխնոլոգիաներ, մեծացան արտադրության ծավալները, ավելի ու ավելի շատ մարդիկ ընդգրկվեցին ազնվամորու մշակության մեջ: Ելենա Գրիգորյանը նշեց, որ ազնվամորու մշակության մեջ ընդգրկված են հատկապես կանայք, եւ տան տղամարդու հետ հավասար, երբեմն՝ ավելի, մասնակցում են ընտանեկան բյուջեի ստեղծմանը եւ ընտանիքի բարեկեցության ապահովմանը: «2016 թվականին 10 հոգով ստեղծեցինք «Սպիտակ գյուղ» անունը կրող մեր խումբը (Սպիտակ գյուղը Աշոտավանի նախկին անվանումն է), մասնակցեցինք մասնագիտական դասընթացների, ստացանք կարեւոր խորհուրդներ, յու20270168_1130662370411697_1094846411_nրացրեցինք շուկայի եւ բիզնեսի պահանջները եւ մեծ փորձառություն ձեռք բերեցինք ազնվամորու արտադրության արժեշղթայի զարգացման գործընթացում: Մենք մեր սերը, մեր ջերմությունը, հոգատարությունը տվեցինք նրան, եւ նա մեզ վարձահատույց եղավ իր համեղ, առողջարար, բուժիչ, գեղեցիկ ու առատ բերքով»,-ասում է Ելենան եւ ավելացնում, որ հիմա խմբի յուրաքանչյուր անդամ մշակում է 500 մետր քառակուսի տարածք, բայց ինքը նախատեսում է ընդլայնել իր անձնական տարածքները՝ դարձնելով 2 հեկտար: «Ազնվամորու մշակության մեջ ընդգրկված են իմ ընտանքի բոլոր անդամները, երեխաները, անգամ՝ թոռնիկները,-ասում է Ելենան,-նրանք տեսնում են ծնողների անմնացորդ նվիրումը, եւ իրենք էլ կամաց-կամաց ներգրավվում են ազնվամորու մշակության մեջ՝ իրենց մեջ դաստիարակելով սերը՝ հողի, աշխատանքի նկատմամբ, եւ նրանց ներկայությունն աշխարհի բարուն եւ ուժին մի պտղունց բարություն ու սեր էլ է ավելացնում»:

«Ուժեղ կին, ուժեղ աշխարհ» կարգախոսը դարձնելով գործելաոճ, սկզբունք եւ մտածողություն, ազնվամորու մշակությամբ եւ արտադրությամբ զբաղվող կանայք կնոջ ջանքերով աշխարհի ուժեղացումը սկսեցին իրենցից, իրենց ընտանիքից, իրենց համայնքից:DSC06649

Կապանի տարածաշրջանից Լարիսա Ալեքսանյանը «Դավիթ Բեկ» անունը կրող իր գլախավորած 8 հոգանոց խմբով եւ «Ուժեղ կին, ուժեղ համայնք» կարգախոսով էր եկել Աշոտավանի ազնվամորու փառատոն: «Ազնվամորի աճեցնելը մեզ տվել է շատ բան՝ մասնակցել ենք փառատոների, ձեռք ենք բերել շատ ընկերներ, սովորել ենք աճեցնել ավելի շատ տեսականի: Ազնվամորուց պատրաստում ենք գինի, լիկյոր, ջեմեր, մուրաբաներ, պաստեղներ, լավաշներ, չրեր»,-ասում է տիկին Լարիսան եւ նշում, որ ինքն ու իր ամուսինը մանկավարժ են, կարողանում են պահել իրենց տունը, բայց խմբի անդամներից 3-4 հոգին միայն ազնվամորու մշակությամբ են հոգում իրենց ընտանիքի կարիքները, սեզոնին վաճառել են 160 կգ, 1200 դրամով, տեղում, դե հաշվեք: Բայց քանի որ այն սեզոնային է, մտածում են ծրագիր գրել եւ զբաղվել նաեւ այլ մշակաբույսերի, կանաչեղենի մշակությամբ:

Բնունիսի համայնքապետարանի աշխատակից Աստղիկ Վարդանյանն իր կազմակերպչական ունակություններով օգնում է նաեւ իր ղեկավարած «Ծաղկունք» խմբի աշխատանքներին: «Ինը հոգանոց մեր խմբի կանայք հիանալի աշխատող են, յուրաքանչյուրն ունի 500 մետր քառակուսի տարածք: Այս տարի ստացել ենք բավականին բարձր բերք, չնայած տարին այնքան էլ հաջող չէր: Բացի ազնվամորու մշակությունից, զբաղվում ենք նաեւ այլ սննդատեսակների արտադրությամբ: Կանայք գալիս են այն համոզման, որ սա աշխատատեղ է, աշխատանք, եւ ընտանիքի համար է: Յուրաքանչյուր հայ կին մտածում է՝ էլ՞ ինչ անի իր ընտանիքի, իր երեխաների, իր թոռների համար: Սա հայ կնոջ մեծագույն առաքելություններից մեկն է, որի առաջ պիտի միայն խոնարհվել»:20403793_1130763027068298_1722602864_n

Ազնվամորու մշակությամբ զբաղվող Թասիկ գյուղի խմբի անդամ Դուսյա Եսայանն էլ խորին շնորհակալություն հայտնեց ազնվամորու այս գործընթացում նաեւ իրենց համայնքն ընդգրկելու, իրենց նույնպես ներգրավելու համար, քանի որ աշխատանքի սովոր հայ կինը պարապ նստել չի կարող: «Ազնվամորի արտադրելն ու շուկան գրավելը ոչ թե երազանք, այլ՝ ցանկություն է, որի կես ճանապարհն արդեն անցել ենք»,-ասաց նա:

Ազնվամորու արտադրության արժեշղթայի կարեւոր օղակներից է իրացումը, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սպիտակ գյուղ» խմբի անդամ Հրաչ Գրիգորյանը: Նա նշում է, որ շատերն են եկել գյուղ եւ փորձել էժան գներով ձեռք բերել արտադրանքը, սակայն երրորդ տարին է՝ ինքը պահում է կայուն, հաստատուն գինը, ինքն է գնում եւ իրացնում հիմնականում Ստեփանակերտում: «Ստեփանակերտում արդեն գիտեն Աշոտավանի ազնվամորու համբավը, եւ գյուղն արդեն ճանաչում են որպես «մալինայի գյուղ»: Տարեկան 20-25 տոննա ազնվամորի է արտադրվում Աշոտավանում, բայց 50-60 տոննայի պահանջարկ կա: Մեր նպատակն է ազնվամորին դարձնել մեր գյուղի ապրանքանիշը, իսկ տարածաշրջանը՝ ազնվամորու մշակության մրցունակ կենտրոն հանրապետությունում»,-ասաց Հրաչ Գրիգորյանը:20374569_1589077844460527_4199647907747009102_n

Իրենց երազանքի ետեւից գնալու, իրենց ուժեղ զգալու եւ դրանով՝ աշխարհն ուժեղացնելու համար ազնվամորու մշակությամբ զբաղվող բոլոր խմբերն ու բոլոր կանայք խորապես շնորհակալ էին Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգող Իրենա Բալայանին, առանց որի չէին կարողանա անցնել այդ դժվարին ու պատասխանատու ճանապարհը: Խոսելով ազնվամորու փառատոնն ավանդական դարձնելու մասին, Իրենա Բալայանն ասաց, որ փառատոնի նպատակը տվյալ տարածաշրջանի ակտիվացումը եւ հանրության կողմից որպես ազնվամորու տարածաշրջան ճանաչելի դարձնելն է: «Սկզբում միայն Աշոտավան համայնքն էր, սակայն արդեն նրա դերակատարությունն ընդլայնվում է եւ տարածվում կողքի համայնքների՝ Բնունիսի, Թասիկի, Հացավանի, Տոլորսի վրա: Փառատոնի նպատակներից մեկն էլ նոր շուկաների ձեռք բերումն է, համայնքի ճանաչելիության մեծացումն ու համայնքաբնակների ակտիվացումը: Այն կարող է մեծապես նպաստել նաեւ զբոսաշրջային տուրիշզմի զարգացմանը: 20400990_813115958857363_984046027_nՆպատակ ունենք հետագայում ազնվամորու մշակության արժեշղթան կապել տուրիզմի հետ: Այսինքն՝ տուրիստը գա եւ ազնվամուրու այգիներում իր ձեռքով հավաքի, ուտի, ինքը պատրաստի մուրաբա, մի քանի օր մնա համայնքաբնակների տանը՝ խթանելով նաեւ գյուղական եւ ագրո տուրիզմին»: Խոսելով ազնվամորու մշակության հեռանկարների մասին՝ Իրենա Բալայանը կարեւորեց կանանց ակտիվության բարձրացումը, երիտասարդների ներգրավվածությունը եւ ազնվամորու փառատոնը ավանդական դարձնելը՝ արդեն առանց իրենց միջամտության: Ի պատասխան իրեն ուղղված շնորհակալական եւ երախտագիտության խոսքերի, Իրենան չժխտեց իր դերը՝ ասելով, որ նրանց համար չի եղել գործընկեր, եղել է իրենցից մեկը, իրենց տան անդամը, իրենց դուստրը:

Անդրադառնալով ուժեղ կին «կերտելու» ճանապարհին տղամարդու դերը չի՞ նսեմացվում մեր ավանդական հարցին՝ Իրենա Բալայանը այսպես պատասխանեց՝ «Մեր խմբերից մեկում Արմեն անունով մի տղամարդ կար, երբ ասացինք՝ ուժեղ կին, ուժեղ համայնք, ուժեղ աշխարհ, ասաց՝ դե աշխարհն էլ ես եմ էլի՝ տղամարդը: Առանց այդ աշխարհի՝ չեն լինում ուժեղ կանայք: Մենք տղամարդկանց չենք թերագնահատում, ուղղակի խրախուսում ենք կանանց ակտիվությունը»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

1,212 դիտում

Մեկ Արձագանքման Հյուրասիրում են սյունեցիները.ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼԸ համար

  1. Erik -ը գրել է:

    amen inch shat laver kazmakerpvac ev uzum em shnorakanlutyun haytnel kazmakerpichnerin

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *