ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Արդեն երրորդ տարին է` Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ, «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով, Աշոտավան գյուղին հարակից MJA ռեստորանային համալիրում անցկացվում է ազնվամորու փառատոնը, որը, ինչպես հավաստիացնում են կազմակերպիչներն ու մասնակիցները, դառնում է ավանդական: Փառատոնի նպատակը տարածաշրջանում ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանն աջակցելն ու տեղական արտադրողին սատարելն է, ինչը նպաստում է հայաստանյան գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը: Փառատոնի մասնակիցները առանձին տաղավարներով ներկայացրել էին ինչպես ազնվամորուց, այնպես էլ գյուղմթերքներից պատրաստած զանազան տեսականիներ, ազգային ուտեստներ, ընմելիքներ եւ ձեռագործ աշխատանքներ: Փառատոնին, բացի տեղական արտադրողներից եւ Սիսիանի տարաշարջանի բնակիչներից, ներկա էին նաեւ հյուրեր` հանրապետության այլ բնակավայրերից, զբոսաշրջիկներ:

Փառատոնի մասնակիցներին, կազամեկրպչներին եւ ներկաներին օրհնեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցու հոգեւոր հայր Տեր-Պարգեւ Զեյնալյանը եւ խաղաղ ու բարի ընթացք մաղթեց բոլորին:

Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին ու ներկաներին` Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ ազնվամորու փառատոնը ոչ թե հերթական օր է, այլեւ դարձել է ավանդական տոն ու շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին, մասնավորաբար` Վորլդ Վիժն կազմակերպությանը, համայնքապետարանի անձնակազմին` աջակցության համար, բայց ամենամեծ շնորհակալությունը հայտնեց մեր աշխատասեր ժողովրդին, ով ստեղծել է ազնվամորին, որի արդյունքում էլ ծնվել է փառատոնի գաղափարը: Համայնքի ղեկավարը նշեց, որ ազնվամորու փառատոնը հնարավորություն է տվել մարդկանց հանրապետության այլեւայլ վայրերից գալ Սիսիան, տեսնել մեր ավանդույթները, ճաշակել մեր անարատ սնունդը, ճանաչել մեր աշխատասեր հայրենակիցներին, ինչը փառատոնի ամենամեծ ձեռքբերումներից է:37910078_1400174756793789_6586427610790625280_n

Վորլդ Վիժն գրասենյակի Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը նշեց, որ փառատոնին մասնակցում են արտադրողներ Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններից, հավելելով, որ կազմակերպության տված գիտելիքների եւ հմտությունների արդյուքնում, եւ, իրենց ջանքերի ու եռանդի շնորհիվ, ազնվամորի արտադրողները կարողանում են արտադրել ավելի շատ, ավելի լավ ու որակյալ արտադրանք, ապահովել արտադրության ավելի մեծ ծավալներ: Խոսելով իրացման խնդիրներից, Լենա Կարապետյանը նշեց, որ ծրագիրը միտված է տեղական արժեշղթաների զարգացմանը, ինչը ենթադրում է, որ իրենք օգնում ենք արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ավելի մեծ շուկա: «Այսինքն` գտնում ենք, հաստատում արտադրողների եւ պոտենցիալ գնորդների միջեւ կապը, ովքեր կկարողանան հստակ, լավ եւ շատ ավելի հեշտ իրացնել իրենց ազնվամորին, առավել եւս որ արտադրողներն ունեն ավելի բարձր որակի արտադրանք, որովհտեւ այս պահին նրանք աճեցնում են օրգանական ազնվամորի»: Համեմատելով նախորդ տարիների ցուցանիշները, Լենա Կարապետյանը նշեց, որ մասնավորապես Սիսիանի տարածաշրջանի արտադրողների մոտ փոփոխությունը ցայտուն է, որովհետեւ 3-4 տարի է, ինչ արտադրում են 37914022_1400155433462388_231813330723930112_nհատապտուղը եւ ծավալները շատանում են, արտադրողները դառնում են ավելի ճանաչելի մարդկանց համար եւ շուկայի համար, եւ ավելի մեծացնում իրենց տնկարկներն ու հողատարածքները: «Ազնվամորու փառատոնը մեծ հարթակ է արտարողների համար, որպեսզի կարողանան ներկայացնել ամբողջ տարվա աշխատանքը, ճանաչելի դառնալ: Գնահատականը տալիս է այն, որ փառատոնից մեկ ամիս առաջ արդեն մարդիկ խոսում են դրա մասին եւ սպասում: Սա մեծ ցուցիչ է, որ միջոցառումը հաջողված է, եւ մարդիկ սպասում են դրան»,-նշեց ծրագրերի պատասխանատուն:

«Սպիտակ գյուղ» խմբի ղեկավար Ելենա Գրիգորյանը նշեց, որ ինքը եւ արտադրող է, եւ` գնորդ, գնում է համագյուղացիների արդարանքը եւ իրացնում Արցախում, ունի հիմնական սպառողները, շուկայում կայունացնում է իր տեղը, դառնում ավելի ճանաչելի, եւ շնորհակալություն է հայտնում Վորլդ Վիժն կազմակերպությանը ազնվամուրու արտադրությունը համակարգված հիմքերի վրա դնելու համար: Միակ խնդիրը համարեց այն, որ այս տարի բերքը բավակաինին շատ է, բայց նվազել է սպառումը, քանի որ գործարանները պայմանագրեր չեն կնքել արտադրողի հետ: «Իմ ընտանեկան բիզնեսում արտադրում եմ  ազնվամորու օղի, դոնղող, մուրաբաներ, ջեմեր, գինի, մաճառ, կոմպոտներ, հյութեր: Ազնվամորու արտադրությունը իմ ընտանիքի բիզնեսը լինելուց բացի նաեւ մեր հիմնական աշխատանքն է…Սիրով եւ հաճույքով եմ մշակում, խորհուրդ եմ տալիս, որ շատերը զբաղվեն ազնվամորու արտադրությամբ եւ շատ օգտագործեն, որովհետեւ այն ունի նաեւ բուժիչ հատկություններ»,-ասաց Ելենա Գրիգորյանը:37938202_1400155033462428_2817637797605670912_n

Հացավան համայնքի «Շուշաններ» խմբի անդամ, գյուղի բուժքույր Շուշանը նշեց, որ խմբում կա Շուշան անունով երկու կին` ինքը եւ համայնքի կառավարման ներկայացուցիչը, որից էլ ծնվել է խմբի անունը, նշեց, որ իրենց խումբը նոր է, գյուղում կար մեկ խումբ, տեսնելով նրանց ակտիվությունը, իրենք էլ խումբ ստեղծեցին: «Ես ընդհանրապես տնկիներ չունեի, այժմ 300 հեկտար հողամասում ունեմ տնկիներ եւ բավականին բերք եմ ստացել: Որ ասում են` գյուղում աշխատանք չկա, գործ չկա, աշխատող մարդու համար ամեն տեղ էլ աշխատանք կա, մարդը կարող է տարբեր զբաղմունքներ գտնել եւ դա եկամտի աղբյուր դարձնել իր ընտանիքի համար»: Շուշանը նշեց, որ ազնվամորու մշակությունից բացի զբաղվում է նաեւ հողագործությամբ, անասնապահությամբ, գյուղմթերքը վաճառում է Կապանում, Գորիսում, Հացավունում, հիմա ուզում է ընդլայնել ազնվամորու մշակությունը: Համոզված է, որ մարդ կարող է իր ընտանիքը պահել ազնիվ ու արդար աշխատանքով, պահել արժանապատիվ, թեեւ ամեն աշխատանք ունի իր դժվարությունները, բայց դրանք հաղթահարելի են, եթե ունես նպատակ, ցանկություն, աշխատասիրություն:

Փառատոնի մասնակիցներին, հատկապես` երեխաներին մեծ ուրախություն պարգեւեցին լարախաղացը, Սիսիանի համայնքային կառույցների մշակութային խմբերը եւ մենակատարները: Անցկացվեցին նկարչական մրցույթներ, խաղարկություններ, ժամանցային ծրագրեր: Տոնական տրամադրությունն ապահովեց ռեսորանային համալիրի գեղատեսիլ տարածքը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *