ԱԼԻՍԱ ՍԱՐԳՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ «ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ Է ՍՊԱՌՎԵԼ»

Ուսուցչի կորուստը ծանր է, լավ ու սիրված ուսուցչինը` կրկնակի:
1964թ.-ից Ալիսա Խաչատրնանն իր կյանքը, աշխատանքային գործունեությունը կապել է դպրոցին` կրթելով, դաստիարակելով սերունդներ, որոնք այսօր գլուխ են խոնարհում նրա վառ հիշատակի առաջ:
Ալիսա Խաչատրյանը ծնվել է 1946-ին` Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում, բազմավաստակ ուսուցիչ Սարգիս Խաչատրյանի ընտանիքում եւ մանկավարժության նկատմամբ սերը ժառանգել է հորից:
Հոր ընտանիքին, նաեւ` իրեն բաժին է ընկել ստալինյան բռնությունը, երբ Սարգիս Խաչատրյանին աքսորել են Ալթայի երկրամաս, որտեղ էլ 1953-1960թթ. Ալիսան սովորել է տեղի ռուսական դպրոցում:
Այնուհետեւ ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժինը: Մանկավարժություն է արել Տոլորսի, Բնունիսի, Ախլաթյանի դպրոցներում, իսկ 1976թ.-ից մինչ մահկանացուն կնքելը` Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում:
Վաստակել է սեր, հարգանք, գնահատանք, արժանացել բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի, բայց ամենամեծ գնահատանքը եղել եւ կմնա սիրված ուսուցչուհի լինելը, որի մասին միշտ պիտի ասվի` «լույս տալով է սպառվել»:
Հավերժ խոնարհում նրա լուսավոր հիշատակին:

Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոց

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *